00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:41
4 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:01
16 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
10 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենն ու գլխավոր հաշվապահը 25 մլն դրամ են հափշտակել

© SputnikВывеска у входа в муниципалитет Степанавана
Вывеска у входа в муниципалитет Степанавана - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2026
Բաժանորդագրվել
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենն ու գլխավոր հաշվապահը 25 միլիոն դրամ են հափշտակել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ն հայտնում է, որ տնօրենը (Անուշ Իսպիրյան` խմբ․) քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը դեռևս 2021թ․ ընկերություններից մեկից 9 մլն ՀՀ դրամ գումարով բժշկական սարքավորումներ է ձեռք բերել և չի վճարել, ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի կարիքների համար գումարներ փոխանցված լինելու պայմաններում, ֆինանսավորում ստացած չլինելու կեղծ պատճառաբանություններով հրաժարվել է վճարել ապրանքների արժեքը՝ հափշտակելով 9 մլն ՀՀ դրամը:
Բացի այդ, տնօրենը գլխավոր հաշվապահի (Նորայր Ղուկասյան, խմբ․) և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել են շտապօգնության կեղծ կանչեր, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող ԲԿ-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել են մեծահասակի հիվանդության պատմագրեր։ Սա այն դեպքում, երբ այդ անձինք իրականում առողջության հետ կապված խնդրով բժշկական կենտրոն չեն դիմել և բուժօգնություն չեն ստացել։ Սրա հետևանքով հափշտակել են ընդհանուր 16 մլն ՀՀ դրամ:
Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի տնօրենն առավել շահավետ պայմաններով հիփոթեքային վարկ ձևակերպելու նպատակով ԲԿ-ի գործավարի աշխատավարձը 2023 թվականի մայիսից բարձրացրել է 30 հզր ՀՀ դրամով, այնուհետև ընդգրկել է որպես համավարկառու՝ հափշտակելով իրեն վստահված խոշոր չափերով՝ 960 հզր ՀՀ դրամը:
Տնօրեն Անուշ Իսպիրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելը, առանձնապես խոշոր չափերով խարդախությունը հոդվածներով, գլխավոր հաշվապահ Նորայր Ղուկասյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությունը հոդվածներով։
Հավելենք, որ «Հետքը» դեռ տարեսկզբին գրել էր, որ ԲԿ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։ Նախկին աշխատակիցները նաև ասել էին, որ հիվանդանոցում վախի մթնոլորտ է, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և նրա անունն է անընդհատ շահարկում։
Լրահոս
0