https://arm.sputniknews.ru/20260917/spitak-tan-ovaladzev-grasenjakum-haj-hvogevvor-arajnvordnery-hjurynkalvel-en-dvonald-trampin--106931198.html
Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հայ հոգևոր առաջնորդները հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հայ հոգևոր առաջնորդները հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
Sputnik Արմենիա
Նրանք հավաքական աղոթք են հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի, և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած Թրամփի համար։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T08:44+0400
2026-09-17T08:44+0400
2026-09-17T09:36+0400
դոնալդ թրամփ
հայ
հոգևորական
դեսպան
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106930530_0:107:2048:1259_1920x0_80_0_0_e2716e4ab350bb40c6dca1b4f86d7cf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը` հանդիպումը «պատմական» որակելով։Նրանք հավաքական աղոթք են հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի, և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած Թրամփի համար ու և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։Հավելենք, որ հանդիպմանը մասնակցած ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Փաշինյանի «եկեղեցու բարենորոգման» ծրագրին միացած հոգևորականներից է։ Սակայն ավելի ուշ նա մասնակցել է Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական Խորհրդի աշխատանքներին և ստորագրել է Էջմիածնի աջակցության հայտարարություն։ Արևելյան թեմերի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը բացահայտորեն չի աջակցել եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ուղղված շարժմանը, սակայն պարբերաբար հանդիպում է ԱՄՆ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ և համարվում է նրա մտերիմը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106930530_114:0:1935:1366_1920x0_80_0_0_ee29078ba02eecda3115cdfc24529fab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, հայ, հոգևորական, դեսպան, նարեկ մկրտչյան
դոնալդ թրամփ, հայ, հոգևորական, դեսպան, նարեկ մկրտչյան
Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հայ հոգևոր առաջնորդները հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
08:44 17.09.2026 (Թարմացված է: 09:36 17.09.2026) Նրանք հավաքական աղոթք են հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի, և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած Թրամփի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան
մամուլի ծառայությունը` հանդիպումը «պատմական» որակելով։
Նրանք հավաքական աղոթք են հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի, և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած Թրամփի համար ու և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցած ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Փաշինյանի «եկեղեցու բարենորոգման» ծրագրին միացած հոգևորականներից է։ Սակայն ավելի ուշ նա մասնակցել է Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական Խորհրդի աշխատանքներին և ստորագրել է Էջմիածնի աջակցության հայտարարություն։ Արևելյան թեմերի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը բացահայտորեն չի աջակցել եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ուղղված շարժմանը, սակայն պարբերաբար հանդիպում է ԱՄՆ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ և համարվում է նրա մտերիմը։