https://arm.sputniknews.ru/20260917/nvojemberi-1-ic-andzy-hastatvogh-pastatghteri-tramadrumy-kmeknarki-14-nvor-grasenjaknerum-106978987.html
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կմեկնարկի 14 նոր գրասենյակներում
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կմեկնարկի 14 նոր գրասենյակներում
Sputnik Արմենիա
Նելլի Դավթյանի խոսքով` 2027 թվականի սկզբին նոր գրասենյակների թիվը կհասնի 23-ի։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T22:48+0400
2026-09-17T22:48+0400
2026-09-18T09:40+0400
տեսանյութեր
տեսանյութ
նելլի դավթյան
կենսաչափական անձնագիր
անձնագիր
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/90/16699045_0:0:1600:901_1920x0_80_0_0_30022c1ccffc1fc76b4eb161643bf7b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ից Հայաստանում կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից, իսկ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կմեկնարկի 14 նոր գրասենյակներում։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ նոյեմբերի 1-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայիս տարածքային ստորաբաժանումներն անմիջապես կդադարեցնեն աշխատանքը։ Դրանց ցանցը կօպտիմալացվի փուլային եղանակով՝ մինչև 2027 թվականի վերջ, և կկրճատվի մոտ 50 տոկոսով։Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար խոսքով՝ հաջորդ տարվա սկզբին «ՀայՓոստի» գրասենյակների թիվը կհասնի նախատեսված 23-ի, իսկ վերջնական արդյունքում կձևավորվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու նոր գրասենյակների՝ 23-ական հասցեներից բաղկացած ցանցեր։Փոփոխությունների հետևանքով որոշ քաղաքացիների բնակության վայրը սպասարկող գրասենյակը կարող է ներկայինից ավելի հեռու գտնվել։ Դավթյանը, սակայն, նշել է, որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի հաճախ այցելել ծառայության գրասենյակներ։Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսվի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախարար«Փոփոխությունների արդյունքում հնարավոր է, որ ձեր բնակության հասցեն սպասարկող ծառայությունն ավելի հեռու տեղակայված լինի, սակայն այլևս ծառայություն այցելելու հաճախակի անհրաժեշտություն չի լինելու, քանի որ մենք փակում ենք տարբեր գործարքներում անվերջ տեղեկանքներ պահանջելու պրակտիկան, ստեղծում ենք ծառայություններից օգտվելու թվային հնարավորություններ։ Իսկ փաստաթղթերը թարմացնելու անհրաժեշտություն կլինի սովորաբար 5 կամ 10 տարին 1 անգամ, եթե չհաշվենք արտակարգ իրավիճակները՝ փաստաթղթի կորուստ, վնասում և այլն»,– շարունակել է նա։Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ըստ Դավթյանի, նախատեսվում է նաև էապես կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակը։Նելլի Դավթյանի խոսքով՝ նոյեմբերի 1-ից քաղաքացիներին կընդունեն 14 նոր հասցեներում, իսկ 2027 թվականի սկզբին նոր գրասենյակների թիվը կհասնի 23-ի։16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է․ օրենքն ընդունվեցՀիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/90/16699045_176:0:1600:1068_1920x0_80_0_0_1e819a790addb624b546b94ad3e13772.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, նելլի դավթյան, կենսաչափական անձնագիր, անձնագիր, հայաստան
տեսանյութեր, տեսանյութ, նելլի դավթյան, կենսաչափական անձնագիր, անձնագիր, հայաստան
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կմեկնարկի 14 նոր գրասենյակներում
22:48 17.09.2026 (Թարմացված է: 09:40 18.09.2026) Նելլի Դավթյանի խոսքով` 2027 թվականի սկզբին նոր գրասենյակների թիվը կհասնի 23-ի։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ից Հայաստանում կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից, իսկ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կմեկնարկի 14 նոր գրասենյակներում։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ նոյեմբերի 1-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայիս տարածքային ստորաբաժանումներն անմիջապես կդադարեցնեն աշխատանքը։ Դրանց ցանցը կօպտիմալացվի փուլային եղանակով՝ մինչև 2027 թվականի վերջ, և կկրճատվի մոտ 50 տոկոսով։
«Մեր գրասենյակները` որպես միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասնաճյուղեր,կշարունակեն ներկայացված լինել տարբեր մարզերում և Երևանում` այդ թվում մատուցելով խորհրդատվական ծառայություններ և թվայնացված գործընթացներից օգտվելու աջակցություն։ Այսպիսով, հաջորդ տարում ավարտին կհասցնենք ծառայության գրասենյակների օպտիմալացման գործընթացը»,– նշել է Դավթյանը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար խոսքով՝ հաջորդ տարվա սկզբին «ՀայՓոստի» գրասենյակների թիվը կհասնի նախատեսված 23-ի, իսկ վերջնական արդյունքում կձևավորվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու նոր գրասենյակների՝ 23-ական հասցեներից բաղկացած ցանցեր։
Փոփոխությունների հետևանքով որոշ քաղաքացիների բնակության վայրը սպասարկող գրասենյակը կարող է ներկայինից ավելի հեռու գտնվել։ Դավթյանը, սակայն, նշել է, որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի հաճախ այցելել ծառայության գրասենյակներ։
«Փոփոխությունների արդյունքում հնարավոր է, որ ձեր բնակության հասցեն սպասարկող ծառայությունն ավելի հեռու տեղակայված լինի, սակայն այլևս ծառայություն այցելելու հաճախակի անհրաժեշտություն չի լինելու, քանի որ մենք փակում ենք տարբեր գործարքներում անվերջ տեղեկանքներ պահանջելու պրակտիկան, ստեղծում ենք ծառայություններից օգտվելու թվային հնարավորություններ։ Իսկ փաստաթղթերը թարմացնելու անհրաժեշտություն կլինի սովորաբար 5 կամ 10 տարին 1 անգամ, եթե չհաշվենք արտակարգ իրավիճակները՝ փաստաթղթի կորուստ, վնասում և այլն»,– շարունակել է նա։
Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ըստ Դավթյանի, նախատեսվում է նաև էապես կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակը։
«Օրինակ՝ անչափահասի անձնագրավորման համար մեր հերթագրման հարթակն այժմ նախատեսում է 25 րոպեանոց պատուհան։ «ՀայՓոստն» այս գործողությունը կատարելու է 3-ից 5 րոպեում»,– ասել է Դավթյանը։
Նելլի Դավթյանի խոսքով՝ նոյեմբերի 1-ից քաղաքացիներին կընդունեն 14 նոր հասցեներում, իսկ 2027 թվականի սկզբին նոր գրասենյակների թիվը կհասնի 23-ի։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։