https://arm.sputniknews.ru/20260917/irany-ev-omany-mvot-en-hvormuzum-navarkutjan-mijancq-steghtselu-masin-pajmanagrin-106968597.html
Իրանը և Օմանը մոտ են Հորմուզում նավարկության միջանցք ստեղծելու մասին պայմանագրին
Իրանը և Օմանը մոտ են Հորմուզում նավարկության միջանցք ստեղծելու մասին պայմանագրին
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու շուրջ աշխատանքի մասին: 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T17:33+0400
2026-09-17T17:33+0400
2026-09-17T17:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_0:160:3072:1888_1920x0_80_0_0_13e09ca0b1bff6894629938bf82882ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանն ու Օմանը գործնականում ավարտել են Հորմուզի նեղուցում նավարկության համար միջանցք ստեղծելու շուրջ պայմանավորվածությունները, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Հասան Հաշգավին։Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:Նրա խոսքով` Իրանի զինված ուժերը կշարունակեն վերահսկել Հորմուզի նեղուցը այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Իսլամաբադի 14 կետից բաղկացած հուշագրի պայմանները, որոնք հաստատվել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հունիսին։ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում կրճատել է լցանավերի ռազմական ուղեկցումը
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_651eaf63ad85c6bf88a04524f8cc9434.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
Իրանը և Օմանը մոտ են Հորմուզում նավարկության միջանցք ստեղծելու մասին պայմանագրին
17:33 17.09.2026 (Թարմացված է: 17:40 17.09.2026) Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու շուրջ աշխատանքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանն ու Օմանը գործնականում ավարտել են Հորմուզի նեղուցում նավարկության համար միջանցք ստեղծելու շուրջ պայմանավորվածությունները, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Հասան Հաշգավին։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
«Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի, այսինքն՝ նավերի երթևեկության համակարգի վերաբերյալ համաձայնության հարցը գրեթե վերջնական մշակված է։ Կրկին շեշտում ենք, որ Հորմուզի նեղուցի միջանցքի մասին համաձայնագիրը չի նշանակում դրա բացում։ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ընդունել և չի կատարել Իրանի պայմանները»,–ասել է Հաշգավին։
Նրա խոսքով` Իրանի զինված ուժերը կշարունակեն վերահսկել Հորմուզի նեղուցը այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Իսլամաբադի 14 կետից բաղկացած հուշագրի պայմանները, որոնք հաստատվել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հունիսին։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։
Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։