https://arm.sputniknews.ru/20260917/eatm-i-ev-indvoneziaji-mijev-azat-arevtri-hamadzajnagirn-uzhi-mej-kmtni-minchev-tareverj-eth-106945185.html
ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ․ ԵՏՀ
ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ․ ԵՏՀ
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T13:21+0400
2026-09-17T13:21+0400
2026-09-17T13:21+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ազատ առևտրի գոտի
ինդոնեզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102777974_0:0:3294:1853_1920x0_80_0_0_7ed21975058dbd948b135a03bbc35211.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել մինչև 2026 թվականի վերջը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ համաձայնագիրը նախատեսում է արտոնյալ առևտրային ռեժիմ ապրանքների ճնշող մեծամասնության համար և ընդգրկում է Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջև ապրանքաշրջանառության ավելի քան 98%-ը։ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
ինդոնեզիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102777974_69:0:2800:2048_1920x0_80_0_0_369eca2f3272bb2316b5bef12c03537c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ազատ առևտրի գոտի, ինդոնեզիա
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ազատ առևտրի գոտի, ինդոնեզիա
ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ․ ԵՏՀ
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել մինչև 2026 թվականի վերջը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
«Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ ներկայումս իրականացվում են վավերացման ընթացակարգեր, և ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,-ասել է նա «ԵԱՏՄ-ՇՀԿ․ տնտեսական համագործակցության ակտիվացում» կլոր սեղանի ժամանակ։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ համաձայնագիրը նախատեսում է արտոնյալ առևտրային ռեժիմ ապրանքների ճնշող մեծամասնության համար և ընդգրկում է Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջև ապրանքաշրջանառության ավելի քան 98%-ը։
ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։