https://arm.sputniknews.ru/20260917/ajspes-kvochvats-zangezuri-mijancqi-harc-nerkajum-chi-qnnarkvum-hajastanum-irani-despan-106977871.html
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում. Հայաստանում Իրանի դեսպան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում. Հայաստանում Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T21:40+0400
2026-09-17T21:40+0400
2026-09-17T23:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
թրամփի ուղի (tripp)
«զանգեզուրի միջանցք»
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106977632_0:0:1673:941_1920x0_80_0_0_47b08ac4f10613423a9b7d4bd4fb306c.png
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում, խնդիրն այս պահին հաջողվել է հաղթահարել։ Այս մասին «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։Նա նշեց, որ TRIPP նախագիծը լիովին չի արտացոլում այն նպատակներն ու խնդիրները, որոնք դնում էին Անկարան և Բաքուն, երբ ուզում էին ստանալ արտատարածքային միջանցք։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106977632_208:0:1463:941_1920x0_80_0_0_5fd9b87ec4ea172f8cde9bb191f0e512.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, թրամփի ուղի (tripp), «զանգեզուրի միջանցք», ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, թրամփի ուղի (tripp), «զանգեզուրի միջանցք», ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում. Հայաստանում Իրանի դեսպան
21:40 17.09.2026 (Թարմացված է: 23:03 17.09.2026) 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում, խնդիրն այս պահին հաջողվել է հաղթահարել։ Այս մասին «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա նշեց, որ TRIPP նախագիծը լիովին չի արտացոլում այն նպատակներն ու խնդիրները, որոնք դնում էին Անկարան և Բաքուն, երբ ուզում էին ստանալ արտատարածքային միջանցք։
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք բանակցությունների սեղանին, և ինչի մասին խոսում են հայ գործընկերները, ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանում»,- ասաց դիվանագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։