https://arm.sputniknews.ru/20260916/voch-voqi-chi-hajvoghvi-paraktel-mez-putiny-tesaugherdzvov-dimel-e-rusastancinerin-106923049.html
«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին
«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին
Sputnik Արմենիա
Պուտինն ընդգծել է՝ ընտրությունները տեղի կունենան օրենքին խիստ համապատասխան և սահմանված ժամկետներում։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T19:29+0400
2026-09-16T19:29+0400
2026-09-16T22:33+0400
ռուսաստան
պետդումա
ընտրություններ
վլադիմիր պուտին
ուղերձ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106922345_0:0:1272:715_1920x0_80_0_0_1e5ae71fc9b42e8b70c63692feb58a13.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի ընտրությունների ընդառաջ տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին։ Նա Պետդումայի ընտրությունների ընտրարշավն անվանել է նշանակալից և շատ բանով որոշիչ։ՌԴ-ում ընտրությունների հետ կապված Արևմուտքի գործելաոճը բացարձակ անթույլատրելի է. ԱԳՆՊուտինը նշել է, որ մասշտաբային ընտրարշավն անցնում է հատուկ ռազմական գործողության պայմաններում, իսկ Դոնբասի և Նոր Ռուսաստանի բնակիչները Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ կընտրեն Պետական դումայի պատգամավորներին։Նա վստահություն է հայտնել, որ քվեարկությանն ակտիվ մասնակցություն կունենան մարտական գործողությունների գոտում գտնվող ռուսաստանցի զինծառայողները։Նա ռուսաստանցիներին կոչ է արել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը և կայացնել «կշռադատված, պատասխանատու որոշում», քանի որ ընտրություններին մասնակցելը ընդհանուր ավանդ է Ռուսաստանի հաղթանակի գործում։Հավելենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։Ընտրողների 75%-ը կարծում է, որ Պետդումայի ընտրություններում կհաղթի «Միասնական Ռուսաստանը»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин обратился к россиянам перед выборами в Госдуму
Sputnik Արմենիա
Путин обратился к россиянам перед выборами в Госдуму
2026-09-16T19:29+0400
true
PT3M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106922345_113:0:1066:715_1920x0_80_0_0_010e7061d5e4495e90e895ea63541e72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պետդումա, ընտրություններ, վլադիմիր պուտին, ուղերձ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ռուսաստան, պետդումա, ընտրություններ, վլադիմիր պուտին, ուղերձ, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին
19:29 16.09.2026 (Թարմացված է: 22:33 16.09.2026) Պուտինն ընդգծել է՝ ընտրությունները տեղի կունենան օրենքին խիստ համապատասխան և սահմանված ժամկետներում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի ընտրությունների ընդառաջ տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին։ Նա Պետդումայի ընտրությունների ընտրարշավն անվանել է նշանակալից և շատ բանով որոշիչ։
Պուտինը նշել է, որ մասշտաբային ընտրարշավն անցնում է հատուկ ռազմական գործողության պայմաններում, իսկ Դոնբասի և Նոր Ռուսաստանի բնակիչները Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ կընտրեն Պետական դումայի պատգամավորներին։
Նա վստահություն է հայտնել, որ քվեարկությանն ակտիվ մասնակցություն կունենան մարտական գործողությունների գոտում գտնվող ռուսաստանցի զինծառայողները։
«Ձեր ընտրությունն ու կամքը կրկին ցույց կտան, որ մեր մարտիկների հետևում միլիոնավոր մարդիկ են, որ մենք համախմբված ժողովուրդ ենք՝ միավորված ընդհանուր արժեքներով, պատմական հիշողությամբ, հայրենիքի հանդեպ սիրով, որ ոչ մեկին չի հաջողվի պառակտել ու ահաբեկել մեզ, խաթարել մեր պետականությունն ու սոցիալ-քաղաքական համակարգը»,- ավելացրել է ՌԴ առաջնորդը։
Նա ռուսաստանցիներին կոչ է արել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը և կայացնել «կշռադատված, պատասխանատու որոշում», քանի որ ընտրություններին մասնակցելը ընդհանուր ավանդ է Ռուսաստանի հաղթանակի գործում։
Հավելենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։