https://arm.sputniknews.ru/20260916/pashinjany-chi-khrakhusum-spjurqahajeri-hh-qaghaqaciutjun-stanaly-sasunjan-106898436.html
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը. Սասունյան
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը. Սասունյան
Sputnik Արմենիա
Հայկական անձնագիր ունենալն սփյուռքահայերի համար խոր հուզական կապ է ստեղծում հայրենիքի հետ։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T09:56+0400
2026-09-16T09:56+0400
2026-09-16T09:56+0400
հարութ սասունյան
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/94/16699411_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf54caad920c745e7b1e159a76b33012.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը, գրել է California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:Հայաստանի ՆԳՆ-ն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և տասնապատկել դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը։ Ըստ նախագծի՝ քաղաքացիություն հայցող անձանցից կպահանջվի վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում ունենալ օրինական բնակության կարգավիճակ և այդ ժամանակահատվածում փաստացի գտնվել երկրում առնվազն 915 օր։ Նրանցից կպահանջվի նաև ցուցաբերել հայերենի բավարար իմացություն և Սահմանադրության վերաբերյալ գիտելիքներ։ Երդման արարողությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։Սասունյանը ՀՀ կառավարությանն առաջարկում է հրաժարվել քաղաքացիության առաջարկվող վերանայված կանոններից և վերացնել վճարը՝ բնակության պահանջի հետ միասին: Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը, իր դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով, պետք է համաշխարհային արշավ նախաձեռնի՝ խրախուսելու սփյուռքահայերին դառնալ երկքաղաքացի, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել նրանց մշտական ներգաղթին Հայաստան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/94/16699411_132:0:1556:1068_1920x0_80_0_0_1d4959c39ed4dda31f7ca4708d236c36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարութ սասունյան, քաղաքացիություն
հարութ սասունյան, քաղաքացիություն
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը. Սասունյան
Հայկական անձնագիր ունենալն սփյուռքահայերի համար խոր հուզական կապ է ստեղծում հայրենիքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը, գրել է California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Հայաստանի ՆԳՆ-ն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և տասնապատկել դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը։ Ըստ նախագծի՝ քաղաքացիություն հայցող անձանցից կպահանջվի վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում ունենալ օրինական բնակության կարգավիճակ և այդ ժամանակահատվածում փաստացի գտնվել երկրում առնվազն 915 օր։ Նրանցից կպահանջվի նաև ցուցաբերել հայերենի բավարար իմացություն և Սահմանադրության վերաբերյալ գիտելիքներ։ Երդման արարողությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
Սասունյանը ՀՀ կառավարությանն առաջարկում է հրաժարվել քաղաքացիության առաջարկվող վերանայված կանոններից և վերացնել վճարը՝ բնակության պահանջի հետ միասին: Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը, իր դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով, պետք է համաշխարհային արշավ նախաձեռնի՝ խրախուսելու սփյուռքահայերին դառնալ երկքաղաքացի, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել նրանց մշտական ներգաղթին Հայաստան:
«Հայկական անձնագիր ունենալն սփյուռքահայերի համար խոր հուզական կապ է ստեղծում հայրենիքի հետ՝ խրախուսելով նրանց ավելի հաճախ այցելել Հայաստան, հնարավոր է՝ ներդրումներ կատարել երկրում և, ի վերջո, մտածել այնտեղ տեղափոխվելու մասին: Սա շատ ավելի խելամիտ տարբերակ կլինի, քան քաղաքացիության համար ավելի բարձր վճարներ գանձելն ու բնակության պահանջ սահմանելը»,-գրել է Սասունյանը: