https://arm.sputniknews.ru/20260916/iranakan-herustaaliqy-hajtnel-e-vor--israjelci-zinvvorakannern-arevangel-en-ir-tghtakcin-106894795.html
Իրանական հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելցի զինվորականներն առևանգել են իր թղթակցին
Իրանական հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելցի զինվորականներն առևանգել են իր թղթակցին
Sputnik Արմենիա
Իսրայելական կողմը հաղորդագրության հրապարակման պահին իրավիճակը չի մեկնաբանել։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T08:09+0400
2026-09-16T08:09+0400
2026-09-16T08:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
լրագրող
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82041051_0:0:3009:1694_1920x0_80_0_0_d42417f913725f3a6f224ed25f28eda4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի-Sputnik. Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է իր թղթակից Նաքի Համեդին իսրայելցի զինվորականների կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի Բեթղեհեմի շրջանի անցակետում ձերբակալելու մասին: Հեռուստաալիքն ինքը կատարվածն անվանել է «առևանգում»։Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան ափին լրագրողների ձերբակալությունների մասին հաճախակի դարձած հաղորդագրությունների ֆոնին: Պաղեստինցի բանտարկյալների միության տվյալներով՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ իսրայելական բանտերում կա 37 պաղեստինցի լրագրող, որոնցից 19-ը վարչական կալանքի տակ են՝ առանց մեղադրանքի ու դատարանի որոշման: Օգոստոսին իսրայելցի զինվորականները, մասնավորապես, ձերբակալել էին պաղեստինցի լրագրող Մոհամեդ Ավադին, որը համագործակցում էր AFP-ի հետ: Իսրայելական բանակը հետագայում հայտարարել է, որ նրան կասկածում է ՀԱՄԱՍ-ի հետ կապերի և հարձակումների նախապատրաստմանը նպաստելու մեջ: Լրագրողի ընտանիքը հերքել է այդ մեղադրանքները։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82041051_229:0:2958:2047_1920x0_80_0_0_15e4aa7be1f6ad649bddcb4f65a6405b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, լրագրող, պաղեստին
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, լրագրող, պաղեստին
Իրանական հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելցի զինվորականներն առևանգել են իր թղթակցին
Իսրայելական կողմը հաղորդագրության հրապարակման պահին իրավիճակը չի մեկնաբանել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի-Sputnik. Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է իր թղթակից Նաքի Համեդին իսրայելցի զինվորականների կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի Բեթղեհեմի շրջանի անցակետում ձերբակալելու մասին: Հեռուստաալիքն ինքը կատարվածն անվանել է «առևանգում»։
Press TV-ի տվյալներով՝ Համեդը անցակետում է եղել նկարահանող խմբի հետ ։ Իսրայելցի զինվորականները ձերբակալել են լրագրողներին և խուզարկություն իրականացրել, որից հետո օպերատորներին բաց են թողել, իսկ թղթակցին տարել են: Նրա գտնվելու վայրի և ձերբակալման պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան: Իսրայելական կողմը հաղորդագրության հրապարակման պահին իրավիճակը չի մեկնաբանել։
Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան ափին լրագրողների ձերբակալությունների մասին հաճախակի դարձած հաղորդագրությունների ֆոնին: Պաղեստինցի բանտարկյալների միության տվյալներով՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ իսրայելական բանտերում կա 37 պաղեստինցի լրագրող, որոնցից 19-ը վարչական կալանքի տակ են՝ առանց մեղադրանքի ու դատարանի որոշման:
Օգոստոսին իսրայելցի զինվորականները, մասնավորապես, ձերբակալել էին պաղեստինցի լրագրող Մոհամեդ Ավադին, որը համագործակցում էր AFP-ի հետ: Իսրայելական բանակը հետագայում հայտարարել է, որ նրան կասկածում է ՀԱՄԱՍ-ի հետ կապերի և հարձակումների նախապատրաստմանը նպաստելու մեջ: Լրագրողի ընտանիքը հերքել է այդ մեղադրանքները։