00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն Օմանում գաղտնի բանակցություններ է վարել հութիների հետ․ Reuters

© AP PhotoՀութիներ
Հութիներ - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2026
Հութիներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բանակցությունների կազմակերպմանը մասնակցել է Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս տարածաշրջանային հակամարտություններում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ ներկայացուցիչները Օմանում ամերիկյան դեսպանատանը հանդիպում են ունեցել եմենական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել անցյալ հանգստյան օրերին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ հութիներն ամերիկյան կողմին հավաստիացրել են, որ մտադիր չեն գրոհել ԱՄՆ նավերը և շարունակում են հավատարիմ մնալ Վաշինգտոնի հետ 2025 թվականին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։
Reuters-ի երեք աղբյուր հայտնել են, որ հանդիպումը կայացել է կիրակի օրը։ Բանակցությունների կազմակերպմանը մասնակցել է Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս տարածաշրջանային հակամարտություններում։
Աղբյուրների տվյալներով՝ հութիների պատվիրակությունը ներկայացրել են շարժման բարձրաստիճան անդամներ Մոհամմադ Աբդուսսալամը, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է, և Աբդելմալիկ ալ-Աջիրին։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են դեսպանատան աշխատակիցները։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես չի հաստատել հանդիպման անցկացումը։ Գերատեսչության ներկայացուցիչը Reuters-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի առանցքային շահերն են Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովումը և Մերձավոր Արևելքից ահաբեկչության տարածման կանխումը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բավարարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի խնդրանքը Եմենում հութիների ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Սեպտոմբերի 14–ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է հութիների հետ Վաշինգտոնի ուղիղ շփումների մասին՝ Կարմիր ծովի շրջանում նրանց առաջխաղացման ֆոնին։
Իրադրությունը Եմենում կտրուկ սրվել է հուլիսի կեսերին՝ կառավարամետ ուժերի կողմից Սանայի օդանավակայանին հասցված հարվածից հետո՝ հութիների ղեկավարության պատվիրակության ինքնաթիռի վայրէջքի պահին։ «Անսար Ալլահը» տեղի ունեցածի համար մեղադրել է Սաուդյան Արաբիային և պատերազմ է հայտարարել նրան՝ մինչև շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներից շրջափակման վերացումը։
Վերջին շաբաթվա ընթացքում հութիները նշանակալի չափով առաջ են ընթացել Եմենի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ վերահսկողության տակ վերցնելով Կարմիր ծովի ափամերձ հատվածները և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ ռազմավարական կարևորություն ունեցող Էլ-Մոխա նավահանգիստը։
Լրահոս
0