https://arm.sputniknews.ru/20260915/vrastanum-nerkajacrel-en-trump-tower-nakhagitsy-nerdrumnery-kkazmen-2-mlrd-dvolar-106892850.html
Վրաստանում ներկայացրել են Trump Tower նախագիծը. ներդրումները կկազմեն 2 մլրդ դոլար
Վրաստանում ներկայացրել են Trump Tower նախագիծը. ներդրումները կկազմեն 2 մլրդ դոլար
Sputnik Արմենիա
Շուտով կներկայացվի 70 հարկանի երկնաքերի տեսողական նախագիծը։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T23:04+0400
2026-09-15T23:04+0400
2026-09-15T23:04+0400
թբիլիսի
երկնաքեր
իրակլի կոբախիձե
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106892959_6:0:1275:714_1920x0_80_0_0_a66edc64575f44ada6237eba66aaba6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի- Sputnik. Թբիլիսիում ներկայացրել են Trump Tower Tbilisi երկնաքերի նախագիծը, որը պետք է դառնա Վրաստանի ամենաբարձր շենքը և The Downtown Tbilisi մասշտաբային համալիրի կենտրոնական օբյեկտը: Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 2 մլրդ դոլար։Արարողությանը հեռավարմասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ The Trump Organization-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը:Վրաստանի վարչապետ ԻրակլիԿոբախիձեն հայտարարել է, որ նախագծի իրականացումը թույլ կտա Թբիլիսիի կենտրոնում ստեղծել շուրջ 600 հազար քմ ժամանակակից տարածք և կբարձրացնի երկրի տնտեսական և զբոսաշրջային գրավչությունը:Trump Tower-ը կդառնա The Downtown Tbilisi համալիրի կենտրոնական օբյեկտը, որը նախատեսվում է կառուցել Սաբուրթալո շրջանում: Այն կներառի վեց բարձրահարկ շենքեր՝ բնակելի, հյուրանոցային, գրասենյակային և առևտրային հարթակներով, ռեստորաններով և զվարճանքի օբյեկտներով ։Կոբախիձեի խոսքով՝ Trump Tower-ը կունենա 62 հարկ, իսկ բարձրությունը կկազմի 280 մետր: Աշտարակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականին, ամբողջ համալիրը՝ 2033 թվականին։ Trump Tower-ի մակերեսը կկազմի մոտ 100 հազար քմ, իսկ շինարարության արժեքը կգերազանցի 200 մլն դոլարը:Երկնաքերի ճարտարապետական հայեցակարգը մշակում է Gensler միջազգային ընկերությունը։ Նախագիծն իրականացվում է միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամից ավելի վաղ ձեռք բերված տարածքում:
թբիլիսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106892959_164:0:1116:714_1920x0_80_0_0_5f9e3d3ec0fc9d82f0260febf3a61721.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թբիլիսի, երկնաքեր, իրակլի կոբախիձե, դոնալդ թրամփ
թբիլիսի, երկնաքեր, իրակլի կոբախիձե, դոնալդ թրամփ
Վրաստանում ներկայացրել են Trump Tower նախագիծը. ներդրումները կկազմեն 2 մլրդ դոլար
Շուտով կներկայացվի 70 հարկանի երկնաքերի տեսողական նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի- Sputnik. Թբիլիսիում ներկայացրել են Trump Tower Tbilisi երկնաքերի նախագիծը, որը պետք է դառնա Վրաստանի ամենաբարձր շենքը և The Downtown Tbilisi մասշտաբային համալիրի կենտրոնական օբյեկտը: Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 2 մլրդ դոլար։
Արարողությանը հեռավարմասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ The Trump Organization-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը:
Վրաստանի վարչապետ ԻրակլիԿոբախիձեն հայտարարել է, որ նախագծի իրականացումը թույլ կտա Թբիլիսիի կենտրոնում ստեղծել շուրջ 600 հազար քմ ժամանակակից տարածք և կբարձրացնի երկրի տնտեսական և զբոսաշրջային գրավչությունը:
«Թբիլիսիի կենտրոնում 2 մլրդ դոլար, 600 հազար քմ ժամանակակից տարածքի ներդրումը երկրի համար կստեղծի նոր իրականություն, տնտեսական և զբոսաշրջային առանձնահատուկ գրավչություն», - ասել է Կոբախիձեն:
Trump Tower-ը կդառնա The Downtown Tbilisi համալիրի կենտրոնական օբյեկտը, որը նախատեսվում է կառուցել Սաբուրթալո շրջանում: Այն կներառի վեց բարձրահարկ շենքեր՝ բնակելի, հյուրանոցային, գրասենյակային և առևտրային հարթակներով, ռեստորաններով և զվարճանքի օբյեկտներով ։
Կոբախիձեի խոսքով՝ Trump Tower-ը կունենա 62 հարկ, իսկ բարձրությունը կկազմի 280 մետր: Աշտարակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականին, ամբողջ համալիրը՝ 2033 թվականին։ Trump Tower-ի մակերեսը կկազմի մոտ 100 հազար քմ, իսկ շինարարության արժեքը կգերազանցի 200 մլն դոլարը:
Երկնաքերի ճարտարապետական հայեցակարգը մշակում է Gensler միջազգային ընկերությունը։ Նախագիծն իրականացվում է միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամից ավելի վաղ ձեռք բերված տարածքում: