https://arm.sputniknews.ru/20260915/rd-n-ev-ukrainan-qnnarkum-en-razmagerineri-ev-qaghaqaciakan-andzanc-pvokhanakman-cucaknery-106892278.html
ՌԴ-ն և Ուկրաինան քննարկում են ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման ցուցակները
ՌԴ-ն և Ուկրաինան քննարկում են ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման ցուցակները
Sputnik Արմենիա
Նոր փոխանակման ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են ընտանիքների վերամիավորման մարդասիրական ակցիա իրականացնել։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T22:23+0400
2026-09-15T22:23+0400
2026-09-15T22:23+0400
յանա լանտրատովա
ռուսաստան
ուկրաինա
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102184912_0:0:1025:577_1920x0_80_0_0_9a70ca4245fc669637204932d31cf9a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկում են ռազմագերիների և քաղաքացիական անձանց նոր փոխանակման ցուցակները։ Կողմերն այս հարցով ամենօրյա կապ են պահպանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։Նրա խոսքով՝ ուկրաինական գերության մեջ գտնվող ռուսաստանցի զինծառայողների շրջանում բազմաթիվ վիրավորներ կան։ Նրանց վերադարձի հարցը նույնպես քննարկվում է փոխանակումների նախապատրաստման շրջանակում։Լանտրատովան հիշեցրել է, որ «103-ը 103-ի դիմաց» բանաձևով վերջին խոշոր փոխանակման ժամանակ ռուսական կողմին հաջողվել է վերադարձնել 31 վիրավոր զինծառայողի։«Ուստի մենք զբաղվում ենք այդ հարցով, ամեն ինչ անում ենք»,-ավելացրել է օմբուդսմենը։Բացի այդ, նոր փոխանակման շրջանակում Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են ընտանիքների վերամիավորման մարդասիրական ակցիա իրականացնել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102184912_6:0:927:691_1920x0_80_0_0_ada1f4bc656d604d836cf8328f07495d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յանա լանտրատովա, ռուսաստան, ուկրաինա, գերի
յանա լանտրատովա, ռուսաստան, ուկրաինա, գերի
ՌԴ-ն և Ուկրաինան քննարկում են ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման ցուցակները
Նոր փոխանակման ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են ընտանիքների վերամիավորման մարդասիրական ակցիա իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկում են ռազմագերիների և քաղաքացիական անձանց նոր փոխանակման ցուցակները։ Կողմերն այս հարցով ամենօրյա կապ են պահպանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
«Կան պատրաստի ցուցակներ, մենք դրանք քննարկում ենք։ Այն ընթացքի մեջ է, փոխգործակցությունը ամենօրյա ձևաչափով է։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում ի վերջո կկայանա փոխանակումը թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց մասով»,- ասել է Լանտրատովան։
Նրա խոսքով՝ ուկրաինական գերության մեջ գտնվող ռուսաստանցի զինծառայողների շրջանում բազմաթիվ վիրավորներ կան։ Նրանց վերադարձի հարցը նույնպես քննարկվում է փոխանակումների նախապատրաստման շրջանակում։
Լանտրատովան հիշեցրել է, որ «103-ը 103-ի դիմաց» բանաձևով վերջին խոշոր փոխանակման ժամանակ ռուսական կողմին հաջողվել է վերադարձնել 31 վիրավոր զինծառայողի։
«Ուստի մենք զբաղվում ենք այդ հարցով, ամեն ինչ անում ենք»,-ավելացրել է օմբուդսմենը։
Բացի այդ, նոր փոխանակման շրջանակում Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են ընտանիքների վերամիավորման մարդասիրական ակցիա իրականացնել։