00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել

© Social media of Edita GzoyanՀայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածուն
Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածուն - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2026
Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածուն
Բաժանորդագրվել
Ժողովածուն ներառում է 21 գլուխ, որոնց հեղինակները Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից և Ավստրալիայից պատմաբաններ ու հասարակագետներ են։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Լույս է տեսել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածու։ Այս մասին տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը` հավելելով, որ այն խմբագրել են ինքը և Նեբրասկա–Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մաթոսյանը։
Գզոյանը նշել է, որ «The Concentration Camps of the Armenian Genocide» («Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները») ժողովածուն հրատարակել է «Բլումսբերի» հրատարակչությունը՝ «Հայերը արդի և վաղ արդի աշխարհում» մատենաշարի շրջանակում։
Գզոյանը հայտնել է, որ գրքի ստեղծման պատմությունը սկսվել է 2023 թվականին, երբ Դեր-Մաթոսյանի հետ քննարկում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ որպես գիտական հաստատության զարգացման հեռանկարները։
Նրա խոսքով՝ որոշել էին զբաղվել նաև միջազգային հրատարակություններով և սկսել մի քանի ամիս առաջ անցկացված գիտաժողովի թեմայից։ Գիտաժողովի գաղափարը Միհրան Մինասյանինն էր, իսկ այն կազմակերպվել էր Հարություն Մարությանի՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն լինելու ժամանակ։
«Մեր նպատակն էր ամեն տարի գիտաժողով կազմակերպել որևէ կարևոր, սակայն համեմատաբար քիչ ուսումնասիրված թեմայի շուրջ, ապա գիտաժողովի նյութերի հիման վրա հատոր հրատարակել»,– գրել է Գզոյանը։
Նա ընդգծել է, որ հատկապես կարևոր էր ժողովածուում Հայաստանում աշխատող բազմաթիվ հետազոտողների ուսումնասիրությունների ընդգրկումը։
«Հատկապես ուրախ եմ, որ այս հատորում ընդգրկվելու էին բազմաթիվ գործընկերներիս ուսումնասիրությունները․ վերջապես մեր խոսքը լսելի էր դառնալու»,– նշել է Գզոյանը։
Ժողովածուն ներառում է 21 գլուխ, որոնց հեղինակները Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից և Ավստրալիայից պատմաբաններ ու հասարակագետներ են։
Աշխատությունում ուսումնասիրվում են Դեյր էզ Զորի, Ռաս ուլ Այնի, Մեսքենեի և այլ վայրերի ճամբարները, դրանց ձևավորումն ու գործունեությունը, տեղահանված հայերի կյանքի պայմանները, մարդասիրական օգնությունը, ինքնօգնության մեխանիզմները, տեղի բնակչության հետ հարաբերությունները, դիմադրության դրսևորումները և երեխաների փորձառությունը։
Առանձին տեղ է հատկացված վերապրողների հուշագրություններին ու օրագրերին, ինչպես նաև ճամբարներին վերաբերող օսմանյան օրենքներին, հրամանագրերին և վարչական գործելակերպին։
Հեղինակների գնահատմամբ՝ չնայած Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների զարգացմանը՝ համակենտրոնացման ճամբարների համակարգը, հատկապես ներկայիս Սիրիայի տարածքում գործած ճամբարները, մինչ այժմ բավարար չափով ուսումնասիրված չեն եղել։ Նրանք այս ժողովածուն համարում են Ցեղասպանության՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված այդ փուլի փաստագրման կարևոր քայլ։
«Երեք տարվա ընթացքում մենք եռանդագին աշխատել ենք հեղինակների հետ՝ յուրաքանչյուր գլխի գիտական բարձր որակն ու պատմական ճշգրտությունն ապահովելու համար»,– նշել են Դեր-Մաթոսյանն ու Գզոյանը։
Նրանց խոսքով՝ աշխատանքը հոգեբանորեն ևս ծանր է եղել, քանի որ ստիպված են եղել բազմիցս անդրադառնալ ճամբարներում հայերի կրած տառապանքների և նրանց նկատմամբ գործադրված բռնությունների վկայություններին։
Ժողովածուն արդեն արժանացել է ցեղասպանագիտության ոլորտի մասնագետների արձագանքներին։ Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին նշել է, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններում համակենտրոնացման ճամբարների թեման երկար ժամանակ անտեսված է եղել, իսկ նոր աշխատությունը հնարավորություն է տալիս այլ դիտանկյունից ուսումնասիրել 1915–1916 թվականների իրադարձությունները։
Լրահոս
0