https://arm.sputniknews.ru/20260915/mvoskvajum-sksvel-e-spajka-rus-i-gvortsvov-datavarutjuny-ajn-yntanum-e-heravar-kargvov-106887996.html
Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս»-ի գործով դատավարությունը, այն ընթանում է հեռավար կարգով
Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս»-ի գործով դատավարությունը, այն ընթանում է հեռավար կարգով
Sputnik Արմենիա
Ընկերության ղեկավարությանը մեղադրում են հարկերը չվճարելու և Ռուսաստանից դրամական միջոցներ դուրս բերելու մեջ։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T19:48+0400
2026-09-15T19:48+0400
2026-09-15T19:48+0400
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/1898/64/18986470_0:498:2756:2048_1920x0_80_0_0_4b107a4b5881b20863bf480504f1d051.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի Օստանկինյան դատարանում սկսվել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով դատաքննությունը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։Ընկերության ղեկավարությանը մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների փոխանցման արտարժութային գործառնություններ կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։ Դատավարությունն ընթանում է հեռավար կարգով, քանի որ երկու գործարարներն էլ, որոշ տվյալներով, ներկայումս բնակվում են Հայաստանում։Իրավապահների տվյալներով՝ դուրս բերված միջոցները ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում, ինչը որակվել է որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1898/64/18986470_25:0:2756:2048_1920x0_80_0_0_ab59517c47c08f3c5472d543e73f8989.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ
Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս»-ի գործով դատավարությունը, այն ընթանում է հեռավար կարգով
Ընկերության ղեկավարությանը մեղադրում են հարկերը չվճարելու և Ռուսաստանից դրամական միջոցներ դուրս բերելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի Օստանկինյան դատարանում սկսվել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով դատաքննությունը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։
Ընկերության ղեկավարությանը մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների փոխանցման արտարժութային գործառնություններ կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։ Դատավարությունն ընթանում է հեռավար կարգով, քանի որ երկու գործարարներն էլ, որոշ տվյալներով, ներկայումս բնակվում են Հայաստանում։
Գործը հարուցվել է 2019 թվականի ապրիլին։ Քննության վարկածով՝ գործարարները Ռուսաստան մրգի և բանջարեղենի մատակարարման պայմանագրերով երկրից դուրս են բերել շուրջ 44 միլիարդ ռուբլի։ 2015–2018 թվականների ընթացքում, երբ իբր իրականացվել են մատակարարումները, Ռուսաստան է ներկրվել միրգ և բանջարեղեն պայմանագրերի արժեքի ընդամենը 2%-ի չափով։ Գործարքներից հարկերը մեղադրյալները նույնպես չեն վճարել։
Իրավապահների տվյալներով՝ դուրս բերված միջոցները ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում, ինչը որակվել է որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում։