https://arm.sputniknews.ru/20260915/kievi-het-energetik-hradadari-veraberjal-trampi-gaghapary-lavn-e-peskvov-106872116.html
Կիևի հետ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Թրամփի գաղափարը լավն է. Պեսկով
Կիևի հետ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Թրամփի գաղափարը լավն է. Պեսկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով` համաշխարհային էներգետիկ շուկան վառելիքով ապահովելու համար անհրաժեշտ է չեղարկել պատժամիջոցները: 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T15:07+0400
2026-09-15T15:07+0400
2026-09-15T15:17+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
դմիտրի պեսկով
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0c/106768798_0:30:3082:1764_1920x0_80_0_0_f62d5bfbafb4b156a368629b88fbf93d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլում մեկնաբանել են Ռուսաստանի և Ուկրաինայի «էներգետիկ զինադադարի» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ հայտարարելով, որ Մոսկվան միշտ հանդես է գալիս խաղաղ լուծումների օգտին:Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ գիշերը իսկապես ուկրաինացիները փորձ են արել հարվածել Ռուսաստանի տարածաշրջաններից մեկում գտնվող էներգետիկ օբյեկտին (ավելի վաղ հաղորդվել էր Սամարայի մարզի նավթագործարանին հարվածելու մասին):Խոսելով վառելիքի հետ կապված գլոբալ խնդիրների մասին՝ Պեսկովը նշել է, որ ռուսական նավթագործարանների անվտանգ շահագործման ապահովումը չի լուծում նավթամթերքների համաշխարհային շուկայի խնդիրները. հարցը հիմնականում ապրանքների արտահանման սահմանափակումներն են։«Չեմ կասկածում՝ գործը կանանց էլ կհասնի»․ Լավրովը՝ Ուկրաինայում բռնի զորահավաքի մասինՊեսկովը համոզված է, որ էներգառեսուրսների մատակարարումների մասով պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա համաշխարհային շուկան ապահովել նավթամթերքով, ինչի արդյունքում գները կնվազեն։Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կկարողանա ներքին շուկան ապահովել նավթամթերքով, այժմ համալիր աշխատանքներ են տարվում էներգետիկ օբյեկտների անվտանգության և շուկայի կայունացման ուղղությամբ:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0c/106768798_351:0:3082:2048_1920x0_80_0_0_ffb89a2e39104603b84db59415234fe7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, ամն, դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, ամն, դոնալդ թրամփ
Կիևի հետ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Թրամփի գաղափարը լավն է. Պեսկով
15:07 15.09.2026 (Թարմացված է: 15:17 15.09.2026) Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով` համաշխարհային էներգետիկ շուկան վառելիքով ապահովելու համար անհրաժեշտ է չեղարկել պատժամիջոցները:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլում մեկնաբանել են Ռուսաստանի և Ուկրաինայի «էներգետիկ զինադադարի» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ հայտարարելով, որ Մոսկվան միշտ հանդես է գալիս խաղաղ լուծումների օգտին:
«Մենք տեսել ենք նախագահ Թրամփի գրառումը էներգետիկ հրադադարի վերաբերյալ։ Անշուշտ, մենք այն ընդհանուր առմամբ շատ լավ գաղափար ենք համարում»,-լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ գիշերը իսկապես ուկրաինացիները փորձ են արել հարվածել Ռուսաստանի տարածաշրջաններից մեկում գտնվող էներգետիկ օբյեկտին (ավելի վաղ հաղորդվել էր Սամարայի մարզի նավթագործարանին հարվածելու մասին):
Խոսելով վառելիքի հետ կապված գլոբալ խնդիրների մասին՝ Պեսկովը նշել է, որ ռուսական նավթագործարանների անվտանգ շահագործման ապահովումը չի լուծում նավթամթերքների համաշխարհային շուկայի խնդիրները. հարցը հիմնականում ապրանքների արտահանման սահմանափակումներն են։
Պեսկովը համոզված է, որ էներգառեսուրսների մատակարարումների մասով պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա համաշխարհային շուկան ապահովել նավթամթերքով, ինչի արդյունքում գները կնվազեն։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կկարողանա ներքին շուկան ապահովել նավթամթերքով, այժմ համալիր աշխատանքներ են տարվում էներգետիկ օբյեկտների անվտանգության և շուկայի կայունացման ուղղությամբ: