https://arm.sputniknews.ru/20260915/hh-khvoshvor-veramshakvogh-ynkerutjunnery-planavvorum-en-gvortsarannery-teghapvokhel-rd-sargsjan-106887127.html
ՀՀ խոշոր վերամշակող ընկերությունները պլանավորում են գործարանները տեղափոխել ՌԴ. Սարգսյան
ՀՀ խոշոր վերամշակող ընկերությունները պլանավորում են գործարանները տեղափոխել ՌԴ. Սարգսյան
Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսությունն ու բիզնես միջավայրը կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, ինչի հետևանքով վերամշակող արդյունաբերության խոշոր ընկերություններն արդեն... 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T19:30+0400
2026-09-15T19:30+0400
2026-09-15T19:30+0400
տեսանյութեր
նաիրի սարգսյան
տնտեսություն
հայաստան
ռուսաստան
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106882971_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f80ce218b037046fec1a2512e80c60ce.jpg
Հայաստանի տնտեսությունն ու բիզնես միջավայրը կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, ինչի հետևանքով վերամշակող արդյունաբերության խոշոր ընկերություններն արդեն դիտարկում են արտադրությունները երկրից դուրս բերելու տարբերակը: Աբովյան Time–ի եթերում այս մասին ասում է տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը բիզնեսին կանգնեցրել է կոշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև:«Հիմա անընդհատ սպառնալիքները՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում, և մի հատ էլ կառավարության գործունեության արդյունքում սպառնալիքները, հանդիպում են բիզնես կարգապահությանը։ Եվ այստեղ արդեն բիզնեսը պետք է որոշում կայացնի՝ շարունակի՞ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, թե՞ տեղափոխվի»,- ընդգծում է տնտեսագետը։Սարգսյանի փոխանցմամբ՝ տեղական խոշոր վերամշակող ընկերություններն արդեն ունեն հստակ ծրագրեր և հաշվարկներ՝ գործարանները Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար:Տնտեսագետը պարզաբանում է, որ այդ ընկերությունները բերքահավաքի շրջանում մթերումներ են իրականացնում հայ գյուղացիներից, իսկ պատրաստի արտադրանքի 95-98%-ն արտահանում են Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ երկրներ:«Հիմա մարդն ասում է՝ եթե ես պետք է արտահանեմ Ռուսաստան, եթե իմ արտահանումը պետք է արգելափակվի, թեկուզ ժամանակավոր դադարեցվի, ես գործարանս պետք է փակե՞մ, ինչո՞ւ։ Շուկան այնտեղ է, կգնամ այնտեղ կարտադրեմ, ի՞նչն է խնդիրը»,- ասում է նա։Անդրադառնալով տեղական գյուղատնտեսության ապագային՝ Սարգսյանն ընդգծում է, որ տեղի է ունենում սպառման ծավալների և շահույթի էական նվազում:«Հայկական գյուղմթերքի մասին դե այլևս խոսք լինել չի կարող, որովհետև այստեղ պետք է շատ մանրակրկիտ հաշվարկով ու վերակառուցման, վերաիմաստավորման ծրագիր մշակել, որը կառավարությունը չի անում։ Գյուղմթերքն այլևս Հայաստանից չի արտահանվի Ռուսաստան, այնտեղի շուկայից արդեն ձեռքբերումները, վերամշակումը կիրականացնեն»,- հավելում է Սարգսյանը։Մանրամասները` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106882971_233:0:1673:1080_1920x0_80_0_0_99a10fc6bea230ea1ef393f0dc13a524.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, նաիրի սարգսյան, տնտեսություն, հայաստան, ռուսաստան, գործարան, видео
տեսանյութեր, նաիրի սարգսյան, տնտեսություն, հայաստան, ռուսաստան, գործարան, видео
Հայաստանի տնտեսությունն ու բիզնես միջավայրը կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, ինչի հետևանքով վերամշակող արդյունաբերության խոշոր ընկերություններն արդեն դիտարկում են արտադրությունները երկրից դուրս բերելու տարբերակը: Աբովյան Time–ի եթերում այս մասին ասում է տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը բիզնեսին կանգնեցրել է կոշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև:
«Հիմա անընդհատ սպառնալիքները՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում, և մի հատ էլ կառավարության գործունեության արդյունքում սպառնալիքները, հանդիպում են բիզնես կարգապահությանը։ Եվ այստեղ արդեն բիզնեսը պետք է որոշում կայացնի՝ շարունակի՞ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, թե՞ տեղափոխվի»,- ընդգծում է տնտեսագետը։
Սարգսյանի փոխանցմամբ՝ տեղական խոշոր վերամշակող ընկերություններն արդեն ունեն հստակ ծրագրեր և հաշվարկներ՝ գործարանները Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար:
«Առանց մի գրամ չափազանցության եմ սա ասում․ կան վերամշակող արդյունաբերության բավականին խոշոր ընկերություններ, որոնք պլանավորում են իրականացնում` եթե այս սպառնալիքները շատ ավելի մոտեցան իրենց, նրանք ուղղակի գործարանները տեղափոխելու են Հայաստանի Հանրապետությունից։ Արդեն մանրամասն հաշվարկը, կոնկրետ դեպքի վերաբերյալ ՌԴ տեղակայման վայրը, տեղորոշումն արդեն իրականացնում են»,- նշում է Սարգսյանը։
Տնտեսագետը պարզաբանում է, որ այդ ընկերությունները բերքահավաքի շրջանում մթերումներ են իրականացնում հայ գյուղացիներից, իսկ պատրաստի արտադրանքի 95-98%-ն արտահանում են Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ երկրներ:
«Հիմա մարդն ասում է՝ եթե ես պետք է արտահանեմ Ռուսաստան, եթե իմ արտահանումը պետք է արգելափակվի, թեկուզ ժամանակավոր դադարեցվի, ես գործարանս պետք է փակե՞մ, ինչո՞ւ։ Շուկան այնտեղ է, կգնամ այնտեղ կարտադրեմ, ի՞նչն է խնդիրը»,- ասում է նա։
Անդրադառնալով տեղական գյուղատնտեսության ապագային՝ Սարգսյանն ընդգծում է, որ տեղի է ունենում սպառման ծավալների և շահույթի էական նվազում:
«Հայկական գյուղմթերքի մասին դե այլևս խոսք լինել չի կարող, որովհետև այստեղ պետք է շատ մանրակրկիտ հաշվարկով ու վերակառուցման, վերաիմաստավորման ծրագիր մշակել, որը կառավարությունը չի անում։ Գյուղմթերքն այլևս Հայաստանից չի արտահանվի Ռուսաստան, այնտեղի շուկայից արդեն ձեռքբերումները, վերամշակումը կիրականացնեն»,- հավելում է Սարգսյանը։
Մանրամասները` տեսանյութում։