00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուդիները չգիտեին, որ այդքան ժառանգություն ունեն. Բալասանյանը` Հաջիևի շոուի մասին

Բաժանորդագրվել
Հայաստանը հինգ օրենք էլ ընդունի ԵՄ գնալու մասին, Եվրամիության համար ոչ մի արժեք չունի։ Սա շատ հստակ երևաց Գանձասարում, Շուշիում և Արցախի այլ հատվածներում դիվանագետների անհասկանալի և ինչ-որ տեղ նաև լկտի պահվածքից։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։
Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։
«Նրանք գնացել են, Հաջիևն էլ իրենց դիմաց կապիկություն էր անում, ու իրենք ժպիտները դեմքներին, իբր չեն հասկանում, որ սա հայկական է։ Ավելին ասեմ՝ ուդիները, որոնք աղվանների, այսպես ասած, հետնորդներն են, այսօր զարմացած են։ Իրենք չգիտեն, որ ընդամենը երկու գյուղ ունենալով Ադրբեջանում, այդքան մշակութային ժառանգություն են թողել»,–հեգնանքով նշում է Բալասանյանը։
Միջազգայնագետը զարմացած է, որ մինչև հիմա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին չեն կանչել ԱԳՆ։։ Փոխարենը հասարակության համար առաջնային է դարձել Եվրոպա մեկնելու վիզա ստանալը, ինչի ապացույցն Իտալիայի և Չեխիայի վիզաների կենտրոնների մոտ առաջացող հերթերն են։ Ազգային արժեքները, Ցեղասպանությունը, Արցախը, Արարատը դարձել են «բեռ»։
«Մի օր էլ Մեսրոպ Մաշտոցն է բեռ է լինելու։ Կասեն՝ ինչի՞ Մեսրոպ Մաշտոցի այբուբեն։ Լատինատառ կվերցնենք, կհամարենք մեզ եվրոպական քաղաքակրթության մաս։ Ես հավատացած եմ՝ այդ խոսույթները բացվելու են Հայաստանում, որովհետև այն անհայրենիք սերունդը, որ սկսում են մեծացնել դպրոցներում և բուհերում, դրա հետևանքը լինում է սա»,–հավելեց նա։
Մանրամասն` տեսանյութում։
Լրահոս
0