00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հորմուզի փոխարեն միջուկային գործա՞րք. Իրանի շուրջ ճգնաժամի մասին վերջին տեղեկությունները

© SputnikФлаг Ирана на фоне портрета аятоллы Сейеда Моджтабы Хосейни Хаменеи в посольстве Ирана в Армении
Флаг Ирана на фоне портрета аятоллы Сейеда Моджтабы Хосейни Хаменеи в посольстве Ирана в Армении - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Բաժանորդագրվել
Հորմուզի նեղուցում նավարկության հարցով Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ ապագա բանակցությունների շրջանակում ցանկանում է կենտրոնանալ Իրանի միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսման հարցի վրա։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրները:
«Երեք աղբյուրների խոսքով՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները Պարսից ծոցի երկրներին մասնավոր կարգով հայտնել են, որ ցանկանում են ԱՄՆ-ի և Իրանի ապագա բանակցությունները կենտրոնացնել Թեհրանի միջուկային ծրագրի վրա, այլ ոչ թե նեղուցի բացման», - ասված է հեռուստաալիքի կայքում:
Այնինչ Bloomberg-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ Միացյալ Նահանգների ճնշումների հետևանքով Ավստրիան մերժել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամիիի մուտքը երկիր՝ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում ելույթ ունենալու համար:
Էսլամին պետք է այսօր ելույթ ունենար Վիեննայում, սակայն Ավստրիան մերժել է նրա մուտքը։
«Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ՄԱԿ-ի կողմից Էսլամիին պատժամիջոցների սահմանափակումներից ազատելու հարցումը, որը թույլ կտար նրան մուտք գործել Ավստրիա, մերժվել է ԱՄՆ-ի կողմից կոչերի հետևանքով», - ասվում է հրապարակման մեջ:
ԲՐԻԿՍ-ը կօգնի Իրանին «բացել» Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան
Ավելի վաղ իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Էսլամին արդեն մեկնել է Թեհրանից:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Հորմուզի նեղուցում նավարկության հարցով հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին անցած գիշեր հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպմանը սպասվում էր Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:
«Սալալայում տարածաշրջանային հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 14-ին, հետաձգվել է երկրների միջև կոնսենսուս ապահովելու նպատակով: Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում կայունությանն ու երկարատև համագործակցությանն աջակցող երկխոսության զարգացմանը»,- գրել է նախարարը X սոցցանցում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը պետք է կայանար այսօր՝ Օմանի Սալալա քաղաքում, նախատեսվում էր քննարկել Հորմուզի նեղուցում նավարկության ժամանակավոր կառավարման գործարքը: Նշվում էր, որ հանդիպման նախաձեռնողը Օմանն է։ Սակայն Բահրեյնի ԱԳՆ-ն սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Օմանում կայանալիք հանդիպմանը Թեհրանի ներկայության պատճառով:
Իր հերթին իրանական Fars գործակալությունը, հղում անելով հանրապետության ԱԳՆ աղբյուրին, հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ հանդիպումը հետաձգելու մասին որոշումը, որի ժամանակ ենթադրվում էր Հորմուզի նեղուցում նավարկության երթուղիների վերաբերյալ Իրանի և Օմանի պայմանավորվածությունների հայտարարությունը, համատեղ ընդունել են Թեհրանը և Մասկատը:
Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է առաջադրել Հորմուզի նեղուցը բացելու համար
«Հորմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգելու մասին որոշումն ընդունվել է մի շարք տարածաշրջանային երկրների հարցմամբ և Իրանի ու Օմանի համատեղ որոշմամբ», – գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ աղբյուրը:
Ընդ որում, ինչպես պնդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, Սաուդյան Արաբիան խմբագրումներ է կատարել Օմանի և Իրանի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ առաջարկության մեջ:
Լրահոս
0