00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ պատվիրակությունը Եկատերինբուրգում մասնակցել է Միջազգային երիտասարդական փառատոնի բացմանը

© Photo : РАСМՀայաստանի պատվիրակության անդամները Միջազգային երիտասարդական փառատոնում
Հայաստանի պատվիրակության անդամները Միջազգային երիտասարդական փառատոնում
 - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ, փառատոնին ժամանել են պատվիրակություններ 191 երկրից, արտիստներ ու կոլեկտիվներ, հայտնի հաղորդավարներ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Եկատերինբուրգում կայացած Միջազգային երիտասարդական փառատոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Ռուս-հայկական երիտասարդական միության (ՌՀԵՄ) մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ արարողությանը մասնակցել են պատվիրակություններ 191 երկրից, արտիստներ ու կոլեկտիվներ, հայտնի հաղորդավարներ:
Հայաստանի բազմամարդ պատվիրակությունը՝ ազգային խորհրդանիշներով ու երգերով, քայլերթով գնացել է բացման արարողության վայր՝ «Եկատերինբուրգ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն։
«Մենք տրամադրված ենք փառատոնին Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը, և, անշուշտ, մեր առաքելությունն է լինելու նոր որակ հաղորդելը և միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացումը», – նշել է ՌՀԵՄ նախագահ, Հայաստանում Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Ռաֆայել Պողոսյանը:
Բացմանը ելույթ է ունեցել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն՝ կատարելով «Վայրի հրեշտակը» սերիալի հայտնի հիթը, ինչպես նաև թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը:
Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացրել է իր պարային այցեքարտը, իսկ «Էքսպոյի» դահլիճներում զուգահեռաբար բացվել է տեխնոլոգիաներին և ապագայի կերպարին նվիրված ծավալուն ինտերակտիվ ցուցահանդեսային տարածք: Հայկական պատվիրակությունն իր տաղավարում պարել է հանրահայտ հայկական «Բերդ» պարը՝ հրավիրելով այլ երկրների մասնակիցներին միանալ պարին:
© Photo : РАСМՀայաստանի պատվիրակության անդամները Միջազգային երիտասարդական փառատոնում
Армения приняла участие в церемонии открытия МФМ-2026 - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Հայաստանի պատվիրակության անդամները Միջազգային երիտասարդական փառատոնում
«Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պատասխանատվություն՝ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը Միջազգային երիտասարդական փառատոնում: Վստահ եմ, որ մենք մեր երկիրը, նրա մշակույթն ու երիտասարդությանը կցուցադրենք լավագույն կողմից: Իսկ ամենակարևորը՝ մեր պատվիրակության յուրաքանչյուր մասնակից կփորձի առավելագույնը ստանալ փառատոնի ընձեռած հնարավորություններից», – նշել է ՌՀԵՄ նախագահի նախկին օգնական, «Հայկական երիտասարդական ցանց» ՀԿ նախագահ, Միջազգային երիտասարդական փառատոն–2026-ում Հայաստանի պատվիրակության համակարգող Ժիրայր Թորգոմյանը:
© Photo : РАСМՀայաստանի պատվիրակության անդամները Միջազգային երիտասարդական փառատոնում
Армения приняла участие в церемонии открытия МФМ-2026 - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Հայաստանի պատվիրակության անդամները Միջազգային երիտասարդական փառատոնում
Բացման արարողության շրջանակներում բեմ է դուրս եկել նաև Չեբուրաշկան (փառատոնի գլխավոր խորհրդանիշը), ցուցադրվել են տեսահոլովակներ տարբեր երկրներից: Բեմը վերածվել է «տրանսպորտային հանգույցի», ուր ժամանում էին պատվիրակություններ ամբողջ աշխարհից:
Ինչն է միավորում ՌԴ և Հայաստանի երիտասարդներին. Եկատերինբուրգի փառատոնի մասնակցի կարծիքը
Լրահոս
0