https://arm.sputniknews.ru/20260914/hh-n-aph-erkrneri-het-kverahski-tmranjuteri-zenqi-ev-ajl-aporini-berneri-matakararumy-106836532.html
ՀՀ-ն ԱՊՀ երկրների հետ կվերահսկի թմրանյութերի, զենքի և այլ ապօրինի բեռների մատակարարումը
ՀՀ-ն ԱՊՀ երկրների հետ կվերահսկի թմրանյութերի, զենքի և այլ ապօրինի բեռների մատակարարումը
Sputnik Արմենիա
Փաստաթղթով նախատեսվում է կատարելագործել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների համագործակցության իրավական մեխանիզմները 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T17:57+0400
2026-09-14T17:57+0400
2026-09-14T17:57+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ներքին գործերի նախարարություն (նգն)
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87719924_0:67:1280:787_1920x0_80_0_0_f2f35a9c10494e39d01ff1442da2fe83.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ մասնակից պետությունների միջև միջազգային վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը, որը հնարավորություն կտա իրավասու մարմիններին համատեղ վերահսկել թմրանյութերի, զենքի, մշակութային ու պատմական արժեքների և այլ վերահսկելի օբյեկտների ապօրինի տեղափոխման ուղիները՝ հանցավոր շղթաները բացահայտելու նպատակով։Խոսքը, ըստ էության, այն մեխանիզմի մասին է, երբ իրավապահները հայտնաբերված ապօրինի բեռը միանգամից չեն առգրավում, այլ վերահսկողության տակ թույլ են տալիս դրա հետագա տեղափոխումը՝ պարզելու մատակարարման ամբողջ երթուղին, հանցավոր կապերը և դրանում ներգրավված անձանց։Փաստաթղթով նախատեսվում է կատարելագործել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների համագործակցության գործող իրավական մեխանիզմները՝ պետական սահմաններով վերահսկելի օբյեկտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարելու համար։Միջազգային վերահսկելի մատակարարման ընթացքում իրավասու մարմինները պետք է փորձեն բացահայտել միջազգային և միջտարածաշրջանային հանցավոր կապերը, բեռների տեղափոխման ուղիներն ու երթուղիները, կանխել և բացահայտել հանցագործությունները, ինչպես նաև պարզել դրանք նախապատրաստող, կատարող կամ արդեն կատարած անձանց ինքնությունը։Պայմանագրով միաժամանակ ամրագրվում է մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը, գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը, յուրաքանչյուր երկրի ազգային օրենսդրության պահպանումը, ինչպես նաև վերահսկվող բեռի նկատմամբ մշտական հսկողությունը։ՆԳՆ-ն պայմանագրի վավերացումը կապում է նաև ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրով ամրագրված այն դրույթի հետ, ըստ որի՝ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակում համագործակցությանը և զարգացնել ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87719924_0:0:1137:853_1920x0_80_0_0_eb7b9c68e930f30ce8b02deebcfa075f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ներքին գործերի նախարարություն (նգն), համաձայնագիր
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ներքին գործերի նախարարություն (նգն), համաձայնագիր
ՀՀ-ն ԱՊՀ երկրների հետ կվերահսկի թմրանյութերի, զենքի և այլ ապօրինի բեռների մատակարարումը
Փաստաթղթով նախատեսվում է կատարելագործել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների համագործակցության իրավական մեխանիզմները
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ մասնակից պետությունների միջև միջազգային վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը, որը հնարավորություն կտա իրավասու մարմիններին համատեղ վերահսկել թմրանյութերի, զենքի, մշակութային ու պատմական արժեքների և այլ վերահսկելի օբյեկտների ապօրինի տեղափոխման ուղիները՝ հանցավոր շղթաները բացահայտելու նպատակով։
Խոսքը, ըստ էության, այն մեխանիզմի մասին է, երբ իրավապահները հայտնաբերված ապօրինի բեռը միանգամից չեն առգրավում, այլ վերահսկողության տակ թույլ են տալիս դրա հետագա տեղափոխումը՝ պարզելու մատակարարման ամբողջ երթուղին, հանցավոր կապերը և դրանում ներգրավված անձանց։
Պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում։ Դրա նախագիծը մշակվել էր Տաջիկստանի ներքին գործերի նախարարության կողմից, իսկ վերջնական տարբերակը լրամշակվել էր ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների փորձագիտական խմբի կողմից։
Փաստաթղթով նախատեսվում է կատարելագործել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների համագործակցության գործող իրավական մեխանիզմները՝ պետական սահմաններով վերահսկելի օբյեկտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարելու համար։
Միջազգային վերահսկելի մատակարարման ընթացքում իրավասու մարմինները պետք է փորձեն բացահայտել միջազգային և միջտարածաշրջանային հանցավոր կապերը, բեռների տեղափոխման ուղիներն ու երթուղիները, կանխել և բացահայտել հանցագործությունները, ինչպես նաև պարզել դրանք նախապատրաստող, կատարող կամ արդեն կատարած անձանց ինքնությունը։
Պայմանագրով միաժամանակ ամրագրվում է մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը, գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը, յուրաքանչյուր երկրի ազգային օրենսդրության պահպանումը, ինչպես նաև վերահսկվող բեռի նկատմամբ մշտական հսկողությունը։
ՆԳՆ-ն պայմանագրի վավերացումը կապում է նաև ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրով ամրագրված այն դրույթի հետ, ըստ որի՝ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակում համագործակցությանը և զարգացնել ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունները։