00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ Ազգային ժողովում լուռ ակցիա անցկացվեց Լևոն Մնացականյանի ծննդյան օրվա առիթով. տեսանյութ

© PhotoЛевон Мнацаканян на заседании апелляционного суда (28 июля 2026). Баку
Левон Мнацаканян на заседании апелляционного суда (28 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում լուռ ակցիա իրականացրեց այն բանից հետ, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց նրան ծննդյան օրվա կապակցությամբ։
Պատգամավորը, որի Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարներով շապիկով էր, բարձրացրեց պաստառ, որի վրա Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանի նկարն էր։
Նշենք, որ Մնացականյանն այսօր Բաքվի բանտում է անցկացնում իր ծննդյան 61–ամյակը։
Նա ՊԲ-ն ղեկավարել է 2015–2018 թվականներին։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական գործողություններից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո, Մնացականյանը ձերբակալվել և տեղափոխվել է Բաքու։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0