00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եվրոպացի դիվանագետների վերաբերմունքը Արցախի հարցում պատահական չէ․ Բադալյանն ասում է` ինչու

© PhotoԱդրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Դադիվանք
Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Դադիվանք - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Դադիվանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրոպացի դիվանագետները, ըստ քաղաքագետի, ստանում են հանձնարարական Բրյուսելից, այդ հանձնարարականը հետևյալն է՝ լսել, թե ինչ է ասում Ադրբեջանը, և զվարճանալ, եթե Ադրբեջանն ակնկալում է, որ իրենք զվարճանան։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Որքան էլ ցինիկ կամ ցավալի լինի Արցախի հարցում եվրոպացի դիվանագետների վարքագիծը, այն Եվրոպայի որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-12-ն Ադրբեջանը երկրում հավատարմագրված 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ այց էր կազմակերպել օկուպացված Արցախ, որտեղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն՝ դրանք կապելով իբր «աղվանական իշխան Հասան Ջալալի» անվան հետ։ Հետագայում համացանցում հայտնվեցին նաև կադրեր, որոնցում դիվանագետներն ուրախ ժամանակ էին անցկացնում ադրբեջանցիների հետ։
«Եթե դիտարկում ենք, թե ընդհանրապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում ինչպիսի դեր ունի Եվրոպան, ապա այդ դերը կարելի է գնահատել` որպես մեկնակետ ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը։ Հենց եվրոպական հովանու ներքո տեղի ունեցած գործընթացների արդյունքում է ձևավորվել այն քաղաքական միջավայրը, որի շրջանակում Հայաստանի իշխանությունները ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում։ Եվրոպացիներն են իրավիճակը հասցրել այդ կետին՝ իհարկե ելնելով իրենց քաղաքական հաշվարկներից, և ոչ թե պարզապես Ադրբեջանին լավություն ու Հայաստանին վատություն անելու տրամաբանությունից։ Հետևաբար հիմա էլ նրանք շարունակում են գործել իրենց քաղաքական հաշվարկների շրջանակում»,–ասում է Հակոբ Բադալյանը։
Ըստ նրա՝ Եվրոպայի ներկայիս քաղաքականությունը պետք է դիտարկել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների և, մասնավորապես, «Միջին միջանցքի» համատեքստում։ Բադալյանի խոսքով` եվրոպական կողմը Հայաստանին տարբեր տրամաբանությամբ կարկանդակներ է խոստանում՝ միայն թե պաշտոնական Երևանը հնարավորինս արագ ընդունի այն բոլոր պայմանները, որոնք ներկայացնում է Ադրբեջանը։
«Նպատակն այն միջավայրի ամրագրումն է, որտեղ Եվրոպան հնարավորություն կունենա կառուցել իր համար շատ կենսական նշանակություն ունեցող «Միջին միջանցքը»։ Այս տեսանկյունից եվրոպացի դիվանագետների վարքագիծը պատահական չէ և բխում է ավելի լայն աշխարհաքաղաքական շահերից»,–նշում է վերլուծաբանը։


Ինչո՞ւ հայկական կողմը չի արձագանքում

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է հայկական կողմի արձագանքի բացակայությունը։ Մինչ այժմ հանրային մակարդակում նկատելի արձագանք չի եղել ո՛չ պաշտոնական Երևանի, ո՛չ էլ հայկական մշակութային կառույցների կողմից, այդ թվում՝ Մատենադարանի։
Փորձագետը նաև այս հարցում է խնդիրը կապում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ։
Արցախի թեմը Վատիկանի թերթին մեղադրել է Բաքվի կեղծ քարոզչությանը մասնակցելու մեջ
«Հոկտեմբերի 6-ին Հայաստանն իր որոշմամբ ինքն է տվել այդպիսի վարքագծի «իրավունք» Ադրբեջանին։ Եվ այստեղ մտածել, որ հիմա հայկական կողմը առարկելու է իր իսկ տված այդ հնարավորությամբ գործողություններին, տրամաբանական չէ»,–ասում է նա։
Բադալյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր նույնիսկ առարկելու հնարավորությունից են հրաժարվում։ Այս համատեքստում, նրա կարծիքով, Հաջիևի հայտարարության կամ Գանձասարի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ հայկական կողմի արձագանքի բացակայությունը նույնպես զարմանալի չէ։
«Եվրոպացի դիվանագետներին չի հետաքրքրում՝ Գանձասարում ցուցադրվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Նրանք ստանում են հանձնարարական Բրյուսելից, և եթե շատ կոպիտ բնորոշենք, այդ հանձնարարականը հետևյալն է՝ լսել, թե ինչ է ասում Ադրբեջանը և զվարճանալ, եթե Ադրբեջանն ակնկալում է, որ իրենք զվարճանան։ Կարևորն այն է, որ Ադրբեջանը նրանց հետ պայմանավորվածություններ ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերում»,– նշում է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների, այդ թվում՝ Հիքմեթ Հաջիևի վարքագիծը ցույց է տալիս, որ Բաքվի պատկերացրած խաղաղությունը էապես տարբերվում է այն պատկերացումից, որը Հայաստանի հասարակությանը ներկայացվում է որպես խաղաղության օրակարգ։

«Ադրբեջանը բացարձակապես չի ցանկանում խաղաղություն կամ, համենայն դեպս, խաղաղությունը Ադրբեջանի պատկերացմամբ այն չէ, ինչ մենք հասկանում ենք խաղաղություն ասելով։ Ադրբեջանի համար խաղաղությունն այն իրավիճակն է, երբ Հայաստանի Հանրապետությունն ամբողջապես կլինի Ադրբեջանի քաղաքական և իրավաքաղաքական ենթակայության ներքո, երբ Ադրբեջանը տարբեր մեխանիզմներով կապկպած կլինի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,– նշում է նա։
Այս համատեքստում, ըստ փորձագետի, Բաքուն պաշտոնական Երևանի նկատմամբ կիրառում է «մտրակի և կարկանդակի» քաղաքականություն։
Մի կողմից Հայաստանին հնարավորություն է տրվում խոսել խաղաղության մասին, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը պարբերաբար այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք Երևանի համար ստեղծում են քաղաքական և ներքաղաքական խնդիրներ։
«Ըստ ամենայնի՝ այդ քայլերն արվում են նաև նրա համար, որպեսզի հետո Երևանից ինչ-որ բան կորզեն՝ նման դրսևորումները նվազեցնելու համար։ Երբ Հաջիևը, օրինակ, այդպես ցինիկ է պահում իրեն, դա Հայաստանի իշխանության համար առնվազն ներքաղաքական անհարմարություն է ստեղծում, որովհետև այդպիսի պահվածքը կոտրում է խաղաղության քարոզի տրամաբանությունը»,– ասում է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ եթե պաշտոնական Երևանը կոշտ արձագանքի Ադրբեջանի գործողություններին, դա կարող է հակասության մեջ մտնել իշխանությունների՝ սեփական հանրությանը ներկայացվող հիմնական քաղաքական ուղերձի հետ։
«Որովհետև ինչի՞ վրա են կառուցել իրենց ներքին քարոզչական դիրքերը։ Նրա վրա, որ չնայած այս բոլոր կորուստներին՝ իրենք բերել են խաղաղություն և անկախություն։ Հիմա եթե հանկարծ կասկածի տակ հայտնվի այդ խաղաղությունը, փլվում է իրենց ամբողջ ներքին քարոզչությունը»,– նշում է Բադալյանը։
Աննա Գրիգորյանն ԱԺ–ում բարձրաձայնեց Գանձասարի մասին Հաջիևի խոսքերը․ Ռուբինյանի արձագանքը
Եվրոպացի դիվանագետները, ըստ քաղաքագետի,անհրաժեշտությամբ պայմանավորված տիրապետում են պատմական իրողություններին, սակայն այդ պատմությունը նրանց չի հետաքրքրում։ Եվրոպացիներին հետաքրքրում են իրենց շահերը, հետևաբար պետք է պետական քաղաքականություն փոխվի, որպեսզի նաև պետության շահերի հանդեպ միջազգային քաղաքականությունը սկսի փոխվել։
Լրահոս
0