00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի. Ավինյանը հանձնարարականներ է տվել

© Photo : press office of Yerevan Municipality Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը համոզված է, որ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ապօրինի ավտոկայանատեղիների գոյությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` ապօրինի ավտոկայանատեղիների խնդրի վերաբերյալ ինքն արդեն ձևավորված կարծիք ունի՝ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են այդ գործընթացը։
«Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,-ասաց Ավինյանը։
Նա առաջարկեց տրանսպորտի վարչությանը՝ առևտրի վարչության հետ համատեղ, քննարկել այդ գործունեությունը օրինական դաշտ բերելու տարբերակները, որպեսզի գործընթացից չօգտվեն պետական համակարգի առանձին պաշտոնյաներ։
«Հաշվի առնելով, որ Երևանում ավտոմեքենաների ավելացող քանակ կա, ես առաջարկում եմ տրանսպորտի վարչությանը, միգուցե առևտրի վարչության հետ համատեղ, բերել ինչ-որ լուծում, որպեսզի այս գործունեությունը լինի օրինական դաշտում, և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ գումար չաշխատեն»,-ասաց քաղաքապետը։
Նա շեշտեց, որ չայած Երևանում կայանումը ամենամեծ խնդիրներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ հատկապես քաղաքի կենտրոնում ամենուր պետք է հասանելի լինի կայանատեղի։
Ըստ Ավինյանի` կայանատեղիների մի մասը որոշ փողոցներից պետք է դուրս բերվի, որպեսզի այդ տարածքում ապահովվի անխափան երթևեկությունը։
Երևանի կենտրոնում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք է արձանագրվել
Լրահոս
0