https://arm.sputniknews.ru/20260914/chinastany-herqel-e-amerikjan-razmabazajin-harvatselu-gvortsum-iranin-ognelu-meghadranqnery-106822752.html
Չինաստանը հերքել է ամերիկյան ռազմաբազային հարվածելու գործում Իրանին օգնելու մեղադրանքները
Չինաստանը հերքել է ամերիկյան ռազմաբազային հարվածելու գործում Իրանին օգնելու մեղադրանքները
Sputnik Արմենիա
Խոսքը հուլիսի 17-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող Մուվաֆակ-Սալթի ավիաբազայի վրա հարձակման մասին է։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T13:50+0400
2026-09-14T13:50+0400
2026-09-14T13:50+0400
չինաստան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորդանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84691785_0:54:1600:955_1920x0_80_0_0_285fc20b6f8febc31e86db51103f72c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանը հերքել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազային իրանական հարվածի նախապատրաստման գործում չինական ընկերությունների մասնակցության մասին լուրերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։Ճեպազրույցի ժամանակ դիվանագետին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ հուլիսին տեղի ունեցած հարձակումից առաջ Իրանն իբր չինական ընկերություններից ստացել էր ամերիկյան բազայի արբանյակային լուսանկարները:Գո Ցզյակունն այդ մեղադրանքներն անհիմն է անվանել և ընդգծել, որ Պեկինը անշեղորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները:Խոսքը հուլիսի 17-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող Մուվաֆակ-Սալթի ավիաբազայի վրա հարձակման մասին է, որի վրա իրանական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինծառայող, ևս չորսը վիրավորվել էին:Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ հարձակումից առաջ և հետո Իրանը չինական ընկերություններից ստացել է բարձր հստակության արբանյակային լուսանկարներ: Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները չէին նշել այն ընկերությունները, որոնք ենթադրաբար փոխանցել են պատկերները, և չէին պնդել, որ Չինաստանի իշխանություններն անմիջականորեն մասնակցել են հարվածի նախապատրաստմանը:Թերթի տվյալներով՝ ամերիկյան իշխանություններն այդ հարցը բարձրացրել են Պեկինի հետ շփումներում։ Չինական կողմը հերքել է մեղադրանքները և պահանջել ապացույցներ ներկայացնել:
չինաստան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորդանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84691785_112:0:1600:1116_1920x0_80_0_0_d67bcc3ebd5e35555f6b1d6e98ea0803.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորդանան
չինաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորդանան
Չինաստանը հերքել է ամերիկյան ռազմաբազային հարվածելու գործում Իրանին օգնելու մեղադրանքները
Խոսքը հուլիսի 17-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող Մուվաֆակ-Սալթի ավիաբազայի վրա հարձակման մասին է։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանը հերքել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազային իրանական հարվածի նախապատրաստման գործում չինական ընկերությունների մասնակցության մասին լուրերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Ճեպազրույցի ժամանակ դիվանագետին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ հուլիսին տեղի ունեցած հարձակումից առաջ Իրանն իբր չինական ընկերություններից ստացել էր ամերիկյան բազայի արբանյակային լուսանկարները:
Գո Ցզյակունն այդ մեղադրանքներն անհիմն է անվանել և ընդգծել, որ Պեկինը անշեղորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները:
«Որպես պատասխանատու խոշոր տերություն՝ Չինաստանը միշտ անշեղ կատարում է իր միջազգային պարտավորությունները։ Մենք վճռականորեն հանդես ենք գալիս ապացույցներով չհիմնավորվող կասկածների և մեղադրանքների դեմ», - հայտարարել է նա։
Խոսքը հուլիսի 17-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող Մուվաֆակ-Սալթի ավիաբազայի վրա հարձակման մասին է, որի վրա իրանական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինծառայող, ևս չորսը վիրավորվել էին:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ հարձակումից առաջ և հետո Իրանը չինական ընկերություններից ստացել է բարձր հստակության արբանյակային լուսանկարներ: Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները չէին նշել այն ընկերությունները, որոնք ենթադրաբար փոխանցել են պատկերները, և չէին պնդել, որ Չինաստանի իշխանություններն անմիջականորեն մասնակցել են հարվածի նախապատրաստմանը:
Թերթի տվյալներով՝ ամերիկյան իշխանություններն այդ հարցը բարձրացրել են Պեկինի հետ շփումներում։ Չինական կողմը հերքել է մեղադրանքները և պահանջել ապացույցներ ներկայացնել: