https://arm.sputniknews.ru/20260914/britaniaji-keltakan-azgeri-arajnvordnern-inqnvorvoshman-iravunqi-masin-hushagir-en-stvoragrel-106824477.html
Բրիտանիայի կելտական ազգերի առաջնորդներն ինքնորոշման իրավունքի մասին հուշագիր են ստորագրել
Բրիտանիայի կելտական ազգերի առաջնորդներն ինքնորոշման իրավունքի մասին հուշագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և միջազգային հարաբերությունների ոլորտներում: 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T15:10+0400
2026-09-14T15:10+0400
2026-09-14T15:17+0400
շոտլանդիա
իռլանդիա
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1b/27705754_0:434:2047:1585_1920x0_80_0_0_98246f504fa5329525e6c39e6a2dfdd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարները հուշագիր են ստորագրել, որում հայտարարել են երեք ազգերից յուրաքանչյուրի ինքնորոշման իրավունքի փոխադարձ աջակցության մասին: Փաստաթուղթն ընդունվել է այսօր՝ Կարդիֆում կայացած կելտական ազգերի գագաթնաժողովում:Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և միջազգային հարաբերությունների ոլորտներում: Հուշագրի ստորագրման արարողությունը հեռարձակել են բրիտանական հեռուստաալիքները։Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան հանրաքվեի հռչակագիր կստորագրեն․ TelegraphՈւելսի առաջին նախարար և Plaid Cymru-ի («Ուելսի կուսակցություն») առաջնորդ Ռին ափ Յորվերտը ավելի վաղ հայտարարել էր, որ իր կառավարությունը փոփոխությունների «հստակ մանդատ» է ստացել:Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինին իր հերթին ընդգծել է, որ շոտլանդացիները պետք է ինքնուրույն որոշեն երկրի սահմանադրական ապագան:Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ'Նիլը հայտարարել է, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Իռլանդիայի բաժանումը դրական արդյունքներ չի տվել: Նրա խոսքով՝ Լոնդոնը երբեք պատշաճ չափով հաշվի չի առել իռլանդացիների շահերը։
շոտլանդիա
իռլանդիա
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1b/27705754_0:242:2047:1777_1920x0_80_0_0_096a1f35ad6b01e0d81c7f83fd9e66f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շոտլանդիա, իռլանդիա, մեծ բրիտանիա
շոտլանդիա, իռլանդիա, մեծ բրիտանիա
Բրիտանիայի կելտական ազգերի առաջնորդներն ինքնորոշման իրավունքի մասին հուշագիր են ստորագրել
15:10 14.09.2026 (Թարմացված է: 15:17 14.09.2026) Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և միջազգային հարաբերությունների ոլորտներում:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարները հուշագիր են ստորագրել, որում հայտարարել են երեք ազգերից յուրաքանչյուրի ինքնորոշման իրավունքի փոխադարձ աջակցության մասին: Փաստաթուղթն ընդունվել է այսօր՝ Կարդիֆում կայացած կելտական ազգերի գագաթնաժողովում:
Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և միջազգային հարաբերությունների ոլորտներում: Հուշագրի ստորագրման արարողությունը հեռարձակել են բրիտանական հեռուստաալիքները։
Ուելսի առաջին նախարար և Plaid Cymru-ի («Ուելսի կուսակցություն») առաջնորդ Ռին ափ Յորվերտը ավելի վաղ հայտարարել էր, որ իր կառավարությունը փոփոխությունների «հստակ մանդատ» է ստացել:
Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինին իր հերթին ընդգծել է, որ շոտլանդացիները պետք է ինքնուրույն որոշեն երկրի սահմանադրական ապագան:
Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ'Նիլը հայտարարել է, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Իռլանդիայի բաժանումը դրական արդյունքներ չի տվել: Նրա խոսքով՝ Լոնդոնը երբեք պատշաճ չափով հաշվի չի առել իռլանդացիների շահերը։