https://arm.sputniknews.ru/20260914/benzini-tankacman-pattsharvov-siriajum-zangvatsajin-cujcer-en-brnkvel-106810681.html
Բենզինի թանկացման պատճառով Սիրիայում զանգվածային ցույցեր են սկսվել
Բենզինի թանկացման պատճառով Սիրիայում զանգվածային ցույցեր են սկսվել
Sputnik Արմենիա
Բնակիչները դժգոհում են վառելիքի գնի էական թանկացումից։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T09:40+0400
2026-09-14T09:40+0400
2026-09-14T13:45+0400
տեսանյութեր
տեսանյութ
բենզին
թանկացում
սիրիա
վառելիք
բողոքի ակցիա
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106809018_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8ee8471dce7dfba330fe55a94e1917e8.jpg
Սիրիայում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:Գործողությունները սկսվել են նախորդ օրվա առավոտյան, շարունակվել ամբողջ օրը ու գիշերը։ Ցույցերի են դուրս եկել Ռաքքայի, Հալեպի և Իդլիբի բնակիչները։Երեկոյան ցուցարարները, դժգոհելով վառելիքի գներից (որոնք բարձրացել են 25–40 տոկոսով), փակել են Սիրիայի խոշոր Հալեպ և Համա քաղաքները կապող M5 մայրուղին և սկսել են այրել անվադողեր։ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարըԻշխանությունները հրշեջ մեքենաներ, զրահապատ տրանսպորտային միջոցներ և ոստիկանական ուժեր են ուղարկել Մաարաթ ան-Նուման տանող գլխավոր ճանապարհ:Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախորդ օրվանից ԱԻ-95 բենզինն արժե 195 սիրիական լիրա (1,6 դոլար)՝ 152-ի փոխարեն (1,2 դոլար), դիզելային վառելիքը՝ 175 լիրա (1,43 դոլար)՝ 125-ի փոխարեն (1 դոլար):Սիրիայի էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Աբդուլհամիդ Սիլաթը SANA պետական գործակալությանն ասել է, որ նավթամթերքի գները բարձրացել են համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի և երկիր ներմուծման զգալի մասնաբաժնի պատճառով:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Сирии протестующие перекрыли дороги и подожгли шины из-за роста цен на бензин
Sputnik Արմենիա
В Сирии протестующие перекрыли дороги и подожгли шины из-за роста цен на бензин
2026-09-14T09:40+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106809018_261:0:1701:1080_1920x0_80_0_0_aaca61124788e6f6da847b05181c94d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, բենզին, թանկացում, սիրիա, վառելիք, բողոքի ակցիա, видео, գնաճ
տեսանյութեր, տեսանյութ, բենզին, թանկացում, սիրիա, վառելիք, բողոքի ակցիա, видео, գնաճ
Բենզինի թանկացման պատճառով Սիրիայում զանգվածային ցույցեր են սկսվել
09:40 14.09.2026 (Թարմացված է: 13:45 14.09.2026) Բնակիչները դժգոհում են վառելիքի գնի էական թանկացումից։
Սիրիայում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Գործողությունները սկսվել են նախորդ օրվա առավոտյան, շարունակվել ամբողջ օրը ու գիշերը։ Ցույցերի են դուրս եկել Ռաքքայի, Հալեպի և Իդլիբի բնակիչները։
Երեկոյան ցուցարարները, դժգոհելով վառելիքի գներից (որոնք բարձրացել են 25–40 տոկոսով), փակել են Սիրիայի խոշոր Հալեպ և Համա քաղաքները կապող M5 մայրուղին և սկսել են այրել անվադողեր։
Իշխանությունները հրշեջ մեքենաներ, զրահապատ տրանսպորտային միջոցներ և ոստիկանական ուժեր են ուղարկել Մաարաթ ան-Նուման տանող գլխավոր ճանապարհ:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախորդ օրվանից ԱԻ-95 բենզինն արժե 195 սիրիական լիրա (1,6 դոլար)՝ 152-ի փոխարեն (1,2 դոլար), դիզելային վառելիքը՝ 175 լիրա (1,43 դոլար)՝ 125-ի փոխարեն (1 դոլար):
Սիրիայի էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Աբդուլհամիդ Սիլաթը SANA պետական գործակալությանն ասել է, որ նավթամթերքի գները բարձրացել են համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի և երկիր ներմուծման զգալի մասնաբաժնի պատճառով: