00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին զանգվածային հարվածների մասին

© Наталья СеливерстоваՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2026
Բաժանորդագրվել
Հարվածների թիրախ են դարձել անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված ձեռնարկությունները, լոգիստիկ կենտրոնները և պահեստային տերմինալները, ինչպես նաև էներգետիկ օբյեկտները:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական զորքերը կիրակի օրը մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգստային, լոգիստիկ, էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքներին: Մասնավորապես, Օդեսայի նավահանգստում խոցվել է բեռնանավ, որը, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, բեռներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից, օրվա ընթացքում խմբակային հարվածները հասցվել են բարձր ճշգրտության օդային բազավորման զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով:
Օդեսայում հարվածներ են հասցվել «Պալմա», Raben-Ukraine և «Օդեսա-22» լոգիստիկ կենտրոններին, որոնք օգտագործվում էին ուկրաինական զորքերի համար նախատեսված բեռների պահեստավորման համար: Օդեսայի մարզում հարված է հասցվել նաև «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահվում և բաշխվում էին նման բեռները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օդեսայում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքեր և դրանց համար բաղադրիչներ արտադրող արհեստանոցին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային, հրետանային և զինամթերքի պահեստին:
Հարվածներ են հասցվել նաև էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Նովայա» և «Ուսատովո» էլեկտրական ենթակայանների վնասման մասին, որոնք սպասարկում են Օդեսայի և Նիկոլաևի մարզերի նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքները։
Ռուսական ուժերը շարունակել են հարվածել նաև արևմտյան Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում էին եվրոպական երկրներից ռազմական պարագաներ տեղափոխելու համար։
Հարվածները թիրախավորել են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված ձեռնարկությունները, լոգիստիկ կենտրոնները և պահեստային տերմինալները, ինչպես նաև նավահանգիստներն ու այլ լոգիստիկ ենթակառուցվածքները սպասարկող էներգետիկ օբյեկտները։
Լրահոս
0