https://arm.sputniknews.ru/20260913/mvodin-briks-i-gagatnazhvoghvovn-avartel-e-kvonkret-ardjunqneri-hasnelu-kvochvov-106795163.html
Մոդին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն ավարտել է կոնկրետ արդյունքների հասնելու կոչով
Մոդին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն ավարտել է կոնկրետ արդյունքների հասնելու կոչով
Sputnik Արմենիա
Մոդին ընդգծել է, որ պայմանավորվածությունների իրականացումը պետք է կոնկրետ ժամկետներ ունենա, իսկ համագործակցության արդյունքները պետք է հասնեն յուրաքանչյուր... 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T14:19+0400
2026-09-13T14:19+0400
2026-09-13T14:19+0400
բրիկս
նարենդրա մոդի
հնդկաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106791802_0:103:3072:1831_1920x0_80_0_0_1cc12574b6464a77dc552109668785dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում ավարտել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը՝ մասնակիցներին կոչ անելով ամրապնդել ձեռք բերված պայմանավորվածությունները կոնկրետ գործողություններով, որոնք կփոխեն մարդկանց կյանքը:Մոդին ընդգծել է, որ պայմանավորվածությունների իրականացումը պետք է կոնկրետ ժամկետներ ունենա, իսկ համագործակցության արդյունքները պետք է հասնեն յուրաքանչյուր մարդու:Եզրափակելով իր ելույթը՝ Մոդին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նրանց թիմերին, մաղթել բոլորին անվտանգ վերադարձ տուն և հաջողություն մաղթել Չինաստանին ԲՐԻԿՍ-ի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը՝ Հնդկաստանի նախագահությամբ։ Հանդիպումից հետո առաջնորդները ընդունել են Նյու Դելիի հռչակագիրը, որում ուրվագծվում են ԲՐԻԿՍ երկրների միջև ապագա համագործակցության ոլորտները։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106791802_188:0:2919:2048_1920x0_80_0_0_5f35ea5ac52b149049f3fd74db26978c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրիկս, նարենդրա մոդի, հնդկաստան
բրիկս, նարենդրա մոդի, հնդկաստան
Մոդին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն ավարտել է կոնկրետ արդյունքների հասնելու կոչով
Մոդին ընդգծել է, որ պայմանավորվածությունների իրականացումը պետք է կոնկրետ ժամկետներ ունենա, իսկ համագործակցության արդյունքները պետք է հասնեն յուրաքանչյուր մարդու:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում ավարտել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը՝ մասնակիցներին կոչ անելով ամրապնդել ձեռք բերված պայմանավորվածությունները կոնկրետ գործողություններով, որոնք կփոխեն մարդկանց կյանքը:
«ԲՐԻԿՍ-ը թևակոխում է իր գոյության երրորդ տասնամյակը։ Այժմ աշխարհը մեզանից ակնկալում է ոչ միայն գաղափարներ և պարտավորություններ, այլև կոնկրետ արդյունքներ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք անպայման կարդարացնենք այդ սպասելիքները», - եզրափակիչ ելույթում հայտարարել է վարչապետը։
Մոդին ընդգծել է, որ պայմանավորվածությունների իրականացումը պետք է կոնկրետ ժամկետներ ունենա, իսկ համագործակցության արդյունքները պետք է հասնեն յուրաքանչյուր մարդու:
«Մենք միասին կաշխատենք, որպեսզի համագործակցության մեր մեխանիզմները դուրս գան փաստաթղթերի շրջանակներից և իրական փոփոխություններ բերեն մարդկանց կյանքում», - խոստացել է Հնդկաստանի վարչապետը:
Եզրափակելով իր ելույթը՝ Մոդին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նրանց թիմերին, մաղթել բոլորին անվտանգ վերադարձ տուն և հաջողություն մաղթել Չինաստանին ԲՐԻԿՍ-ի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։
ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը՝ Հնդկաստանի նախագահությամբ։ Հանդիպումից հետո առաջնորդները ընդունել են Նյու Դելիի հռչակագիրը, որում ուրվագծվում են ԲՐԻԿՍ երկրների միջև ապագա համագործակցության ոլորտները։