https://arm.sputniknews.ru/20260913/majr-atvorum-sksvel-e-khachveraci-pataragy-miqajel-srbazann-e-matucum-ajn--106786278.html
Մայր աթոռում սկսվել է Խաչվերացի պատարագը. Միքայել սրբազանն է մատուցում այն
Մայր աթոռում սկսվել է Խաչվերացի պատարագը. Միքայել սրբազանն է մատուցում այն
Sputnik Արմենիա
Րաֆիի Հովհաննիսյանը կարծում է, որ Միքայել սրբազանն այսօր ամենաազատն է մնացել։ 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T11:22+0400
2026-09-13T11:22+0400
2026-09-13T13:39+0400
խաչվերաց
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106787587_0:0:1281:720_1920x0_80_0_0_1b75adb0a104d706e97036898cce9078.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Մայր տաճարում սկսվել է Խաչվերացի տոնի սուրբ և անմահ պատարագը։ Այն կալանքից հետո առաջին անգամ իրականացնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նշենք, որ Խաչվերացը 5 տաղավար տոներից վերջինն է։ Խաչվերացի օրը տոնելու և Մայր աթոռ սուրբ Էջմիածին պատարագի մասնակցելու համար բազմաթիվ քաղաքացիներ են այցելել։ Նրանց թվում է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը նույնպես եկել է Մայր տաճար։ Պատարագին ներկա էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն օրհնեց հավաքվածներին։Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։Բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մայր աթոռում սկսվել է Խաչվերացի պատարագը. Միքայել սրբազանն է մատուցում այն
Sputnik Արմենիա
Մայր աթոռում սկսվել է Խաչվերացի պատարագը. Միքայել սրբազանն է մատուցում այն
2026-09-13T11:22+0400
true
PT1M07S
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրհնել է հավատացյալներին
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրհնել է հավատացյալներին
2026-09-13T11:22+0400
true
PT1M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106787587_113:0:1073:720_1920x0_80_0_0_4b8045a6e136ad53cc68c09ea8c079de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչվերաց, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, видео
խաչվերաց, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, видео
Մայր աթոռում սկսվել է Խաչվերացի պատարագը. Միքայել սրբազանն է մատուցում այն
11:22 13.09.2026 (Թարմացված է: 13:39 13.09.2026) Րաֆիի Հովհաննիսյանը կարծում է, որ Միքայել սրբազանն այսօր ամենաազատն է մնացել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Մայր տաճարում սկսվել է Խաչվերացի տոնի սուրբ և անմահ պատարագը։ Այն կալանքից հետո առաջին անգամ իրականացնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նշենք, որ Խաչվերացը 5 տաղավար տոներից վերջինն է։
Խաչվերացի օրը տոնելու և Մայր աթոռ սուրբ Էջմիածին պատարագի մասնակցելու համար բազմաթիվ քաղաքացիներ են այցելել։ Նրանց թվում է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Մեր հայրենիքի հարության հեռանկարը և՛ Աստծո, և՛ հայի ձեռքում է։ Մենք այսօր հենց այդ խոնարհ հավատքով ու մղումով առաջ ենք շարժվում։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է Խաչվերացի տոնի պատարագը մատուցելու Մայր տաճարում, Հովհաննիսյանը շեշտեց` սրբազանն իր ամբողջ կյանքը տվել է հավատքի և հայրենիքի ծառայության համար, եղել է նաև խղճի և քաղաքական բանտարկյալ։ Նա մեր բոլորի միջից ամենաազատն է մնացել այսօր։ Դեռևս կան և՛ քաղաքական ու հասարակական գործիչներ, և՛ հոգևորականներ, որ դեռ անազատության մեջ են ու այս օրը նաև իրենց համար է, որ հավատանք` իրենք էլ ազատ կլինեն»,– ասաց Հովհաննիսյանը։
«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը նույնպես եկել է Մայր տաճար։
«Այսօր Խաչվերացի տոնն է ու հենց այսօր վերադարձվեց խաչը, հետևաբար այսօր իրապես տոն է։ Մեր ամեն ինչն Աստծով և խաչով է։ Ցանկանում եմ, որ բոլորն առաջնորդվեն քրիստոնեական, Հայ առաքելական եկեղեցու արժեքներով»,– լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանը։
Պատարագին ներկա էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն օրհնեց հավաքվածներին։
Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։
Բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է։