https://arm.sputniknews.ru/20260913/khachn-uneceq-dzer-srterum-mtqerum-hvoginerum-miqajel-srbazani-qarvozy-khachveraci-tvonin-106791052.html
Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին
Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին
Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը։ 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T13:38+0400
2026-09-13T13:38+0400
2026-09-13T15:42+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
խաչ
խաչվերաց
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
հիսուս քրիստոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106786589_0:88:1280:808_1920x0_80_0_0_623eb0d6c16d1e8c0b0485d95ee7dd12.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ ազգը խաչը շատ է սիրում, ամեն տեղ դնում է, բայց շատ հատվածներում, որտեղ դրվել է, այժմ Հայաստան չէ։ Այս մասին Խաչվերացի տոնի սուրբ և անմահ պատարագից հետո Մայր աթոռում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն էլ մատուցում էր պատարագը։ Միքայել արքեպիսկոպոսն իր քարոզում շեշտեց` քրիստոնյա ազգն այսօր հասկացել է խաչի կենարար լինելու իմաստը ու խաչի պատկերով ուզեցել է փրկվել։ Բացատրեց` եկեղեցին ասում է` խաչը միայն սիրելու, համբուրելու և գեղագիտական նշան չէ, այլ փրկության խարիսխ, փրկության գրավական, որովհետև խաչը խաչքարով է զորավոր։ Երբ մենք երկրպագում ենք խաչին, պարզապես խաչի նշանը չենք երկրպագում, այլ խաչի նշանով հանգուցյալ Տիրոջը։Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։Բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը:Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106786589_0:0:1280:960_1920x0_80_0_0_2060e7700bb32d444f3c54a80c389aca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, խաչ, խաչվերաց, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, հիսուս քրիստոս
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, խաչ, խաչվերաց, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, հիսուս քրիստոս
Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին
13:38 13.09.2026 (Թարմացված է: 15:42 13.09.2026) Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ ազգը խաչը շատ է սիրում, ամեն տեղ դնում է, բայց շատ հատվածներում, որտեղ դրվել է, այժմ Հայաստան չէ։ Այս մասին Խաչվերացի տոնի սուրբ և անմահ պատարագից հետո Մայր աթոռում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն էլ մատուցում էր պատարագը։
«Մենք` հայերս, շատ ենք սիրում ամենուրեք խաչեր դնել, խաչքարեր բարձրացնել, հետո թողել թշնամուն։ Մեր երկիրը պատված է խաչերով ու խաչեր կան նաև այնտեղ, որտեղ մենք այսօր չկանք։ Այդ խաչերից շատերը մեզ հիշեցնում են մեր պարտականությունը, մեր պարտավորությունն այդ հողի նկատմամբ, այն հողի նկատմամբ, որ հայրենիք է կոչվում ու Հայաստան պիտի կոչվեր։ Մեր սխալների, մեր թերացումների և մեր անհայրենասիրության պատճառով Հայաստան չի կոչվում այսօր։ Հայաստանով է անցել խաչը, բայց ցավոք, այսօրվա Հայաստանով չի անցել, այլ այն Հայաստանով, որը մենք թողել ենք։ Թողել ենք խաչերով ու խաչքարերով»,– ասաց սրբազանը։
Միքայել արքեպիսկոպոսն իր քարոզում շեշտեց` քրիստոնյա ազգն այսօր հասկացել է խաչի կենարար լինելու իմաստը ու խաչի պատկերով ուզեցել է փրկվել։ Բացատրեց` եկեղեցին ասում է` խաչը միայն սիրելու, համբուրելու և գեղագիտական նշան չէ, այլ փրկության խարիսխ, փրկության գրավական, որովհետև խաչը խաչքարով է զորավոր։ Երբ մենք երկրպագում ենք խաչին, պարզապես խաչի նշանը չենք երկրպագում, այլ խաչի նշանով հանգուցյալ Տիրոջը։
«Սիրելիներ, խաչը պետք է ունենանք մեր սրտերում, մտքերում, հոգիներում»,– նշեց Շիրակի թեմի առաջնորդն ու հավելեց, որ խաչի խորհուրդը սրտում, մտքում ու հոգում չունենալու դեպքում, հանրության շուրթերից չի պակասի դժգոհությունը, զազրախոսությունը, հայհոյանքը, բամբասանքը, մեկը մյուսին վիրավորելը։
Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։
Բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է։