00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ մաշկային հիվանդություններ կարող են առաջանալ առաջիկա 50 տարիների ընթացքում

Բաժանորդագրվել
Բժշկը նշում է, որ ԱԲ-ն ընդամենը գործիք է ինֆորմացիան արագ գտնելու համար, իսկ միայն լուսանկարով ChatGPT-ից ախտորոշում պահանջելը վտանգավոր է։
Կլիմայի տաքացման պայմաններում մաշկի ուռուցքային հիվանդությունները, մասնավորապես՝ մելանոման, շարունակում է լուրջ մարտահրավեր լինել: «ԴիՋի մեդ» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկային բաժանմունքի ղեկավար Արամ Շահվերդյանը` անդրադառնալով արևի ազդեցությանն ու թվային մաշկաբանության հնարավորություններին:

«Արևը կյանք է, առանց արևի կյանք չի կարող լինել, բայց պառկել արևի տակ ու սպասել, որ կլինենք առողջ` իրականում սպասելիքները չեն արդարանալու»,-ասաց Շահվերդյանը` հավելելով, որ մելանոմայով հիվանդների մեծ մասն անցյալում ունեցել է մեծ մակերեսով արևայրուքներ:

Խոսելով տեխնոլոգիաների զարգացման մասին՝ մաշկաբանը շեշտել է, որ արհեստական բանականությունը չի փոխարինում և չի փոխարինելու բժշկին։
«Բժիշկներն աշխատանքից չեն զրկվելու։ Աշխատանքից զրկվելու են այն բժիշկները, որոնք արհեստական բանականությունը չեն օգտագործում»,–ասում է նա:
Նրա խոսքով՝ ԱԲ-ն ընդամենը գործիք է ինֆորմացիան արագ գտնելու համար, իսկ միայն լուսանկարով ChatGPT-ից ախտորոշում պահանջելը վտանգավոր է։
Վիրաբույժն ասել է՝ որ տարիքում է խորհուրդ տրվում առաջին պլաստիկ վիրահատությունն անել
Հավելենք, որ հաղորդման ընթացքում հարց ենք ուղղել նաև արհեստական բանականությանը՝ հասկանալու համար, թե ինչ մաշկային հիվանդություններ կարող են առաջանալ առաջիկա 50 տարիների ընթացքում։ Կանխատեսումների համաձայն՝ մոլորակի ջերմաստիճանի նույնիսկ 2°C բարձրացումը կարող է էապես ավելացնել մաշկի չարորակ նորագոյացությունների տարեկան ցուցանիշները:
Լրահոս
0