https://arm.sputniknews.ru/20260912/rd-zu-n-gishery-khvocel-e-ukrainaji-zui-hamar-ashkhatvogh-metalurgiakan-dzernarkutjunner-106764734.html
ՌԴ ԶՈւ–ն գիշերը խոցել է Ուկրաինայի ԶՈւ–ի համար աշխատող մետալուրգիական ձեռնարկություններ
ՌԴ ԶՈւ–ն գիշերը խոցել է Ուկրաինայի ԶՈւ–ի համար աշխատող մետալուրգիական ձեռնարկություններ
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվել նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին և ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտին Օդեսայի... 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T10:26+0400
2026-09-12T10:26+0400
2026-09-12T12:09+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան
ուկրաինա
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e0c04c2512d4cc00823805d6cd8c81a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Կրիվոյ Ռոգի մետալուրգիական ձեռնարկություններին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Ռուսական ուժերը Օդեսայի մարզում խոցել են նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները և ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, որոնք ապահովում էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափումն ու պահպանումը և դեպի Ուկրաինա զենքի և զինամթերքի արտասահմանյան շարժի զգալի մասը։Բացի այդ, ՌԴ զորքերը «Գերան» ԱԹՍ-ի հարվածներով խոցել են Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմելի լոգիստիկ պահեստը, որտեղ պահվում էին ռազմական բեռներ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_eb26ed1ae515b399efe8bde2f845596a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, ուկրաինա, զոհ
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, ուկրաինա, զոհ
ՌԴ ԶՈւ–ն գիշերը խոցել է Ուկրաինայի ԶՈւ–ի համար աշխատող մետալուրգիական ձեռնարկություններ
10:26 12.09.2026 (Թարմացված է: 12:09 12.09.2026) Հարվածներ են հասցվել նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին և ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտին Օդեսայի մարզում:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Կրիվոյ Ռոգի մետալուրգիական ձեռնարկություններին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Այս գիշեր ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել բարձր ճշգրտության օդային, ցամաքային և ծովային զինատեսակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչի արդյունքում Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում և Կրիվոյ Ռոգում հարվածներ են հասցվել ուկրաինական մետալուրգիական արդյունաբերության ձեռնարկություններին, որոնք ապահովում են ռազմական ապրանքների արտադրությունը։
Ռուսական ուժերը Օդեսայի մարզում խոցել են նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները և ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, որոնք ապահովում էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափումն ու պահպանումը և դեպի Ուկրաինա զենքի և զինամթերքի արտասահմանյան շարժի զգալի մասը։
Բացի այդ, ՌԴ զորքերը «Գերան» ԱԹՍ-ի հարվածներով խոցել են Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմելի լոգիստիկ պահեստը, որտեղ պահվում էին ռազմական բեռներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։