https://arm.sputniknews.ru/20260912/merdzavvor-arevelqy-bakhvel-e-energamatakararman-lrjagujn-tshgnazhami-zlm-106766832.html
Մերձավոր Արևելքը բախվել է էներգամատակարարման լրջագույն ճգնաժամի. ԶԼՄ
Մերձավոր Արևելքը բախվել է էներգամատակարարման լրջագույն ճգնաժամի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Կարմիր ծովի նկատմամբ հութիների վերահսկողության ընդլայնումը վտանգի տակ է դրել Պարսից ծոցից նավթի արտահանման համար կարևորագույն ուղիներից մեկը: 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T12:06+0400
2026-09-12T12:06+0400
2026-09-12T12:06+0400
հութի
եմեն
նավթ
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
էներգակիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_0:85:1572:969_1920x0_80_0_0_765449c6af7c0df527a49189280b08b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Կարմիր ծովում էսկալացիայի ֆոնին Մերձավոր Արևելքի պետություններն ու էներգետիկ ձեռնարկությունները բախվել են վերջին տասնամյակների էներգամատակարարման ամենալուրջ ճգնաժամին։ Այս մասին գրում է New York Times թերթը։Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները․ քաղբյուրոյի անդամԻնչպես հայտնի է, 4 տարվա դադարից հետո՝ հուլիսի կեսերին, վերսկսվել են ակտիվ մարտերը Եմենի բանակի և հութիների միջև։ Իրավիճակի սրման պատճառն այն է, որ հութիները Կարմիր ծովում սկսել են հարձակվել սաուդյան նավերի վրա։ Իսկ բախումների բռնկման անմիջական առիթը դարձավ Սանայի օդանավակայանին հասցված հարվածը, որը տեղի ունեցավ այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների պատվիրակությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։Չնայած այն հանգամանքին, որ Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի շրջանում հութիների ակտիվության պատճառով Սաուդյան Արաբիան չի կարողանում նավթ արտահանել, թագավորություն ունի էներգամատակարարման տարբերակ նաև Սուեզի ջրանցքի մոտ գտնվող խողովակաշարով՝ դեպի հյուսիս: Սակայն Միջերկրական ծովով այս երթուղին ավելի թանկ է և շաբաթներով մեծացնում է հումքն Ասիա առաքելու ժամկետները:Իրանի շուրջ իրավիճակի սրացումը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային ուղի է, ինչպես նաև ազդել է տարածաշրջանի երկրների նավթի արտահանման և արդյունահանման մակարդակի վրա:
եմեն
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_117f3e75bd1c99404cc657ec45ddd1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, եմեն, նավթ, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, էներգակիր
հութի, եմեն, նավթ, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, էներգակիր
Մերձավոր Արևելքը բախվել է էներգամատակարարման լրջագույն ճգնաժամի. ԶԼՄ
Կարմիր ծովի նկատմամբ հութիների վերահսկողության ընդլայնումը վտանգի տակ է դրել Պարսից ծոցից նավթի արտահանման համար կարևորագույն ուղիներից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Կարմիր ծովում էսկալացիայի ֆոնին Մերձավոր Արևելքի պետություններն ու էներգետիկ ձեռնարկությունները բախվել են վերջին տասնամյակների էներգամատակարարման ամենալուրջ ճգնաժամին։ Այս մասին գրում է New York Times թերթը։
Ինչպես հայտնի է, 4 տարվա դադարից հետո՝ հուլիսի կեսերին, վերսկսվել են ակտիվ մարտերը Եմենի բանակի և հութիների միջև։ Իրավիճակի սրման պատճառն այն է, որ հութիները Կարմիր ծովում սկսել են հարձակվել սաուդյան նավերի վրա։ Իսկ բախումների բռնկման անմիջական առիթը դարձավ Սանայի օդանավակայանին հասցված հարվածը, որը տեղի ունեցավ այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների պատվիրակությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։
New York Times–ը նշում է, որ հութիների կողմից Կարմիր ծովի նկատմամբ վերահսկողության ընդլայնումը սպառնալիքի տակ է դրել Պարսից ծոցից նավթի արտահանման համար կարևորագույն ուղիներից մեկը: Դրա պատճառով տարածաշրջանի երկրներին գործնականում արտահանման այլընտրանքային ուղիներ չեն մնացել, քանի որ Հորմուզի նեղուցով երթևեկությունը նախկինի պես խիստ սահմանափակ է, իսկ Սաուդյան Արաբիայից նավթի արտահանման մասով անցյալ ամիս արձանագրվել է վերջին 13 տարվա ամենացածր ցուցանիշը:
Չնայած այն հանգամանքին, որ Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի շրջանում հութիների ակտիվության պատճառով Սաուդյան Արաբիան չի կարողանում նավթ արտահանել, թագավորություն ունի էներգամատակարարման տարբերակ նաև Սուեզի ջրանցքի մոտ գտնվող խողովակաշարով՝ դեպի հյուսիս: Սակայն Միջերկրական ծովով այս երթուղին ավելի թանկ է և շաբաթներով մեծացնում է հումքն Ասիա առաքելու ժամկետները:
Իրանի շուրջ իրավիճակի սրացումը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային ուղի է, ինչպես նաև ազդել է տարածաշրջանի երկրների նավթի արտահանման և արդյունահանման մակարդակի վրա: