https://arm.sputniknews.ru/20260911/hvovhannes-hvovhannisjany-hing-tari-zhamketvov-yntrvec-eph-rektvori-pashtvonum-106712903.html
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
Sputnik Արմենիա
Հավելենք, որ Հովհաննիսյանը այդ պաշտոնի համար միակ առաջադրվածն էր։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T12:54+0400
2026-09-11T12:54+0400
2026-09-11T14:05+0400
երևանի պետական համալսարան (եպհ)
ռեկտոր
հովհաննես հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106712980_0:230:1001:793_1920x0_80_0_0_9cf1662fd7aff1fe5457f0e5ac8db0b0.jpg
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։Այս մասին սոցցանցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։Հավելենք, որ Հովհաննիսյանը այդ պաշտոնի համար միակ առաջադրվածն էր։Սա Հովհաննիսյանի երկրորդ ընտրությունն է, այն կրկին հարթ չի ընթանում։ Բանն այն է, որ ռեկտորի լիազորություններն ավարտվում էին այս տարվա դեկտեմբերին, սակայն ընտրություններն անցկացվեցին մի քանի ամիս առաջ։Հովհաննիսյանը (իշխող կուսկացության նախկին պատգամավոր, աստվածաբան և կրթության նախկին փոխնախարար) այդ պահին չուներ գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում (նա պատմական գիտությունների թեկնածու էր և դոցենտ)։Նշենք, որ 2021թ. օգոստոսի 5-ին Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նրան ընտրելէ 5 տարի ժամկետով: Կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատեց ընտրությունների արդյունքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
Sputnik Արմենիա
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
2026-09-11T12:54+0400
true
PT0M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106712980_0:137:1001:887_1920x0_80_0_0_fe9acf1d6f85dde6cbb238571d33963c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի պետական համալսարան (եպհ), ռեկտոր, հովհաննես հովհաննիսյան, видео
երևանի պետական համալսարան (եպհ), ռեկտոր, հովհաննես հովհաննիսյան, видео
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
12:54 11.09.2026 (Թարմացված է: 14:05 11.09.2026) Հավելենք, որ Հովհաննիսյանը այդ պաշտոնի համար միակ առաջադրվածն էր։
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։
Այս մասին
սոցցանցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։
Հավելենք, որ Հովհաննիսյանը այդ պաշտոնի համար միակ առաջադրվածն էր։
Սա Հովհաննիսյանի երկրորդ ընտրությունն է, այն կրկին հարթ չի ընթանում։ Բանն այն է, որ ռեկտորի լիազորություններն ավարտվում էին այս տարվա դեկտեմբերին, սակայն ընտրություններն անցկացվեցին մի քանի ամիս առաջ։
Մայր բուհի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ նման որոշումը կայացվել է այն դիտավորությամբ, որ Հովհաննիսյանից բացի ոչ ոք չկարողանա առաջադրել իր թեկնածությունը: Հովհաննիսյանի առաջին ընտրությունը՝ 2021 թվականին, նույնպես հարթ չի անցել. հատուկ նրա համար փոխել են բուհի կանոնադրությունը, վերացրել թեկնածուի ՝ դոկտորի և պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը։
Հովհաննիսյանը (իշխող կուսկացության նախկին պատգամավոր, աստվածաբան և կրթության նախկին փոխնախարար) այդ պահին չուներ գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում (նա պատմական գիտությունների թեկնածու էր և դոցենտ)։
Նշենք, որ 2021թ. օգոստոսի 5-ին Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նրան ընտրելէ 5 տարի ժամկետով: Կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատեց ընտրությունների արդյունքները։