https://arm.sputniknews.ru/20260911/hajkakan-timy-ekaterinburgum-masnakcum-e-eritasardneri-hamashkharhajin-havaqin-106747766.html
Հայկական թիմը Եկատերինբուրգում մասնակցում է Երիտասարդների համաշխարհային հավաքին
Հայկական թիմը Եկատերինբուրգում մասնակցում է Երիտասարդների համաշխարհային հավաքին
Sputnik Արմենիա
Հայաստանը կներկայացնի ավելի քան 100 պատվիրակ, իսկ փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցում է շուրջ 10 հազար երիտասարդ 191 երկրներից։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T19:38+0400
2026-09-11T19:38+0400
2026-09-11T19:38+0400
երիտասարդ
հայ
ֆորում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106747996_0:115:1280:835_1920x0_80_0_0_5fdd0cbc6de18ba527fe7d76843c035a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական երիտասարդական միության թիմը և հայկական բուհերի ուսանողները մասնակցում են Եկատերինբուրգում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնին։ Ինչպես հայտնում են միության մամուլի ծառայությունից, այն մեկնարկել է այսօր ՝ սեպտեմբերի 11-ին։Փառատոնին Հայաստանը կներկայացնեն 16-35 տարեկան ավելի քան 100 երիտասարդներ: Նրանց մի մասը սովորում է, մի մասը՝ աշխատում, իսկ մի մասը պարզապես լրացրել է հարցաթերթիկները կայքում և հաջողությամբ ընտրվել։Փառատոնի շրջանակում կանցկացվեն դասախոսություններ և քննարկումներ արդի խնդիրների և համամարդկային արժեքների վերաբերյալ: Աշխարհի 191 երկրների 10 հազար երիտասարդ առաջնորդների համար ելույթ կունենա ավելի քան 150 դասախոս: Նախատեսված են նաև ինտերակտիվ կրթական և մշակութային ձևաչափեր։«Մենք ցանկանում ենք ոչ միայն պատմել Հայաստանի մասին, այլև ասել, թե ինչով է ապրում հայ երիտասարդությունն այսօր՝ մեր նախաձեռնությունները, մշակույթը, ավանդույթները և ապագայի վերաբերյալ մեր տեսլականը։ Համոզված եմ, որ փառատոնը հնարավորություն է ոչ միայն ներկայանալ, այլև լսել ուրիշներին, գտնել ընդհանուր եզրեր և միասին առաջ շարժվել»,- նշել է փառատոնի մասնակից Էդուարդ Խաչատրյանը:Եկատերինբուրգում հիմնական ծրագրի ավարտից հետո օտարերկրյա երիտասարդների 1000 ներկայացուցիչներ ճանապարհորդելու են Ռուսաստանի մարզերում՝ ավելի քան 30 երթուղիներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106747996_0:0:1280:960_1920x0_80_0_0_1ae771697ebd8df76ff95eb19924ca02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երիտասարդ, հայ, ֆորում, ռուսաստան
երիտասարդ, հայ, ֆորում, ռուսաստան
Հայկական թիմը Եկատերինբուրգում մասնակցում է Երիտասարդների համաշխարհային հավաքին
Հայաստանը կներկայացնի ավելի քան 100 պատվիրակ, իսկ փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցում է շուրջ 10 հազար երիտասարդ 191 երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական երիտասարդական միության թիմը և հայկական բուհերի ուսանողները մասնակցում են Եկատերինբուրգում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնին։ Ինչպես հայտնում են միության մամուլի ծառայությունից, այն մեկնարկել է այսօր ՝ սեպտեմբերի 11-ին։
Փառատոնին Հայաստանը կներկայացնեն 16-35 տարեկան ավելի քան 100 երիտասարդներ: Նրանց մի մասը սովորում է, մի մասը՝ աշխատում, իսկ մի մասը պարզապես լրացրել է հարցաթերթիկները կայքում և հաջողությամբ ընտրվել։
«Իմ կարծիքով՝ միջազգային երիտասարդական երկխոսության առաքելության գլխավոր նպատակն է, որ երիտասարդը գտնի իր ճիշտ տեղը կյանքում։ Եվ մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, մեր երկիր մոլորակի երիտասարդների միջև մշակութային և հասարակական-քաղաքական կապերի զարգացմանը»,- ասել է Հայ-ռուսական երիտասարդական միության նախագահ, Հայաստանում Եվրասիական երիտասարդական վեհաժողովի ղեկավար Ռաֆայել Պողոսյանը:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն դասախոսություններ և քննարկումներ արդի խնդիրների և համամարդկային արժեքների վերաբերյալ: Աշխարհի 191 երկրների 10 հազար երիտասարդ առաջնորդների համար ելույթ կունենա ավելի քան 150 դասախոս: Նախատեսված են նաև ինտերակտիվ կրթական և մշակութային ձևաչափեր։
«Մենք ցանկանում ենք ոչ միայն պատմել Հայաստանի մասին, այլև ասել, թե ինչով է ապրում հայ երիտասարդությունն այսօր՝ մեր նախաձեռնությունները, մշակույթը, ավանդույթները և ապագայի վերաբերյալ մեր տեսլականը։ Համոզված եմ, որ փառատոնը հնարավորություն է ոչ միայն ներկայանալ, այլև լսել ուրիշներին, գտնել ընդհանուր եզրեր և միասին առաջ շարժվել»,- նշել է փառատոնի մասնակից Էդուարդ Խաչատրյանը:
Եկատերինբուրգում հիմնական ծրագրի ավարտից հետո օտարերկրյա երիտասարդների 1000 ներկայացուցիչներ ճանապարհորդելու են Ռուսաստանի մարզերում՝ ավելի քան 30 երթուղիներով: