00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գրագիտության պակասը տեսնում ենք ամեն օր ու ամեն տեղ. Փաշինյանը` կրթական մակարդակի մասին

Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` բանակի խնդիրներն էլ անգրագիտության հետևանք է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը PISA 2025 միջազգային ստուգատեսում Հայաստանի արձանագրած ցուցանիշները կապեց տարիներ շարունակ կրթության ոլորտում կուտակված խնդիրների հետ՝ դրա համար մեղադրելով նախկին իշխանություններին։ Նա կառավարության նիստին հայտարարեց` իրենք լուծում են խնդիրները` դպրոցներ կառուցելով։
«Մենք այդ գրագիտության պակասը տեսնում ենք ամեն օր ու ամեն տեղ։ Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք»,– ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականից կառավարությունն իրականացնում է 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը։ Փաշինյանի խոսքով՝ դրա ավարտից հետո նախատեսվում է սկսել ևս 300 դպրոցի ծրագիր, իսկ արդեն հիմա հայտնի է, որ դրանից հետո ևս շուրջ 350 դպրոցի կարիք կլինի։
«Մի երկրում, որտեղ 1000 դպրոցի կարիք կա, երկրի դպրոցների 90 տոկոսը կամ պետք է կառուցել, կամ վերակառուցել, կամ հիմնանորոգել... չեմ վարանի ասել, որ դպրոց չենք բացում, այլ ավերակների վրա հանրակրթության համակարգ ենք ձևավորում»,– հայտարեց Փաշինյանը։
Կրկին մեղադրելով նախկին իշխանություններին, նա նշեց, որ վաղուց հարց է բարձրաձայնել` անկախության 35 տարիներից հետո Հայաստանն ինչու ավելի քան 1000 դպրոցի կառուցման կամ հիմնանորոգման կենսական անհրաժեշտություն ունի։
Փաշինյանը խոսեց նաև ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մասին՝ պաշտպանելով վերապատրաստման և լրացուցիչ գնահատման քաղաքականությունը։
«Բա խոսում են ուսուցիչների վերապատրաստման մասին. դասասենյակ մտնող ուսուցիչը պետք է լինի պրոֆեսիոնալ։ Չենք կարող մեր երեխաների ապագան վստահել առանց լրացուցիչ ստուգումների։ Ես նրանց չեմ մեղադրում, քանի որ որևէ մեկը մեր ուսուցիչներին չի ասել, որ պետք է իրենց հմտությունները զարգացնեն, այլ միայն կենաց են խմել ու այդ ուսուցիչներին օգտագործել ընտրակեղծարարության համար»,– շարունակեց նա։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ անգրագետ տնօրններն ու ուսուցիչները պետք է հեռացվեն աշխատանքից, սակայն խոստովանեց, որ հատկապես մարզերում կադրային պակաս կա։
Անդրադառնալով ընդդիմությանը՝ Փաշինյանը հիշեց կառավարության «Կրթվելը նորաձև է» ուղերձի և շարունակական կրթության անհրաժեշտության մասին հայտարարությունների նկատմամբ հնչած քննադատությունը։

«Բա որ ասում ենք՝ «կրթվելը նորաձև է», էդ ո՞վ էր հարձակվում մեզ վրա, թե՝ «ինչ է, էս ազգին անկիրթի՞ տեղ եք դրել»։ Բա էդ 200 միլիարդը գիտե՞ք ջուրն ենք գցել։ Էդ ձեզ է պետք (նկատի ունի ընդդիմադիրներին–խմբ.), որ Համաշխարհային բանկից կամ այլ տեղից հետազոտություն լինի, որ համոզվեք։ Մենք ամեն օր ենք դա տեսնում։ Էդ որ ասում ենք՝ մենք բոլորս կրթվելու կարիք ունենք, բա էդ ո՞վ է մեզ ծաղրում ու ասում՝ «զրո դասարանցի եք»։ Մի երկրում, որտեղ «Լիսկան» (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան-խմբ.) լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ դա անհետևա՞նք է անցնելու»,– նշեց Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ կրթության և գրագիտության խնդիրները միայն դպրոցում չեն մնում և հետագայում արտահայտվում են նաև պետական այլ համակարգերում։
«Հետո գնում են ասում՝ բանակում ինչո՞ւ է այսպես։ Անգրագիտության պատճառով»,– եզրափակեց նա։
Ոլորտի պատասխանատու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան էլ հայտարարեց, որ այս հետազոտությունը պատվիրել է ՀՀ կառավարությունը։ Նախարարը շեշտեց՝ ասելով, որ 2025 թվականին PISA հետազոտությանը մասնակցած 15-ամյա սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախկին պետական չափորոշչով։ Հետևաբար ստացված արդյունքները կարող են դիտարկվել որպես ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինի համադրել նոր չափորոշչի ներդրումից հետո արձանագրվող արդյունքային տվյալների հետ։
«Այս ցուցանիշները ցույց չեն տալիս տառաճանաչությունը կամ մաթեմատիկական տարրական գիտելիքները, օրինակ` թվերը գումարել, հանելը կամ բաժանելը, այլ ցույց են տալիս այդ ունեցած գիտելիքը կյանքի տարբեր իրավիճակներում կիրառելու հմտությունը։ Կարծում եմ` որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ոլորտում խնդիրներ ունենք»,– նշեց Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ, ըստ PISA-ի տվյալների, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
Լրահոս
0