https://arm.sputniknews.ru/20260911/erb-ksksvi-haj-iranakan-sahmanin-erkrvord-kamrji-karucumy-106688092.html
Երբ կսկսվի հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի կառուցումը
Երբ կսկսվի հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի կառուցումը
Sputnik Արմենիա
Երևանն ու Թեհրանը շարունակում են Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական բաղկացուցիչների քննարկումը։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T08:55+0400
2026-09-11T08:55+0400
2026-09-11T08:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
սահման
կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/1581/26/15812609_0:63:1201:738_1920x0_80_0_0_2634a47d3d26c223277d07111e1f300b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում դեռ չեն կողմնորոշվել Իրանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման մեկնարկի ժամկետների հարցում։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։Հարցրել էինք, թե երբ է նախատեսվում սկսել շինարարական աշխատանքները, ինչ ժամկետներում նոր կամուրջը շահագործման կհանձնվի, ինչպես նաև խնդրել էինք տվյալներ տրամադրել օբյեկտի նախագծային արժեքի և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Մեզ նաև հետաքրքրում էր օբյեկտի ինտեգրումը «Հյուսիս–Հարավ» նախագծին։Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի պլանավորման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի վերջին։ 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը։Մեր կողմից հավելենք, որ հայ-իրանական սահմանին Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար՝ մի քանի առանցքային պատճառներով։ Ապագայում դա թույլ բեռնաթափել սահմանը, վերացնել բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթերը և էապես կրճատել փոխադրողների համար մաքսային հսկողության անցման ժամանակը։ Բացի այդ, դա «Հյուսիս–Հարավ» համաշխարհային միջանցքի մասն է։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1581/26/15812609_66:0:1133:800_1920x0_80_0_0_f3f4520124d6fcfafd473b5e3f18c488.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սահման, կամուրջ
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սահման, կամուրջ
Երբ կսկսվի հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի կառուցումը
Երևանն ու Թեհրանը շարունակում են Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական բաղկացուցիչների քննարկումը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում դեռ չեն կողմնորոշվել Իրանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման մեկնարկի ժամկետների հարցում։ Նման եզրահանգման կարելի է գալ
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։
Հարցրել էինք, թե երբ է նախատեսվում սկսել շինարարական աշխատանքները, ինչ ժամկետներում նոր կամուրջը շահագործման կհանձնվի, ինչպես նաև խնդրել էինք տվյալներ տրամադրել օբյեկտի նախագծային արժեքի և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Մեզ նաև հետաքրքրում էր օբյեկտի ինտեգրումը «Հյուսիս–Հարավ» նախագծին։
«Հայտնում ենք, որ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը դեռևս գտնվում է իրանական կողմի հետ քննարկման փուլում, ուստի հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»,-նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի պլանավորման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի վերջին։ 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը։
Մեր կողմից հավելենք, որ հայ-իրանական սահմանին Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար՝ մի քանի առանցքային պատճառներով։ Ապագայում դա թույլ բեռնաթափել սահմանը, վերացնել բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթերը և էապես կրճատել փոխադրողների համար մաքսային հսկողության անցման ժամանակը։ Բացի այդ, դա «Հյուսիս–Հարավ» համաշխարհային միջանցքի մասն է։