https://arm.sputniknews.ru/20260911/aporini-dzerq-bervats-kvoshikic-sksats-vercnelu-enq-pashinjany-hajtararec-vor-orenqy-kpvokhvi-106714762.html
Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյանը հայտարարեց, որ օրենքը կփոխվի
Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյանը հայտարարեց, որ օրենքը կփոխվի
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` առաջիկայում նոր օրենսդրական նախաձեռնություն կլինի։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T13:19+0400
2026-09-11T13:19+0400
2026-09-11T14:25+0400
նիկոլ փաշինյան
ապօրինի
գույք
գագիկ խաչատրյան
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106717790_0:84:1600:984_1920x0_80_0_0_28cff5a4fd9e58c9cf6223650b216785.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությունը պատրաստվում է վերացնել հաշտության գործող մեխանիզմը, որով անձը կարող է պահպանել գույքի մինչև 25 տոկոսը՝ պետությանը վերադարձնելով 75 տոկոսը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նիկոլ Փաշինյանը կրկին անդարադարձավ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ֆինասների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերին և խափանման միջոց կալանքին։ Նա կրկին հայտարարեց, թե թերահավատ է նրա առողջական վիճակի հետ կապված խնդիրների հարցում ու հայտարարեց, թե Գագիկ Խաչատրյանը հիմա սիմուլյացիա է անում. երբ դատարանի հարց չլինի, կքայլի և կվազի։Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքում օգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106717790_89:0:1512:1067_1920x0_80_0_0_87d6d0e4c5df6aa34555f8ae6a13cd53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ապօրինի, գույք, գագիկ խաչատրյան, օրենք
նիկոլ փաշինյան, ապօրինի, գույք, գագիկ խաչատրյան, օրենք
Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյանը հայտարարեց, որ օրենքը կփոխվի
13:19 11.09.2026 (Թարմացված է: 14:25 11.09.2026) Փաշինյանի խոսքով` առաջիկայում նոր օրենսդրական նախաձեռնություն կլինի։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությունը պատրաստվում է վերացնել հաշտության գործող մեխանիզմը, որով անձը կարող է պահպանել գույքի մինչև 25 տոկոսը՝ պետությանը վերադարձնելով 75 տոկոսը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չկա՛ այլևս 25 տոկոս, չպե՛տք է լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել, հիմա արդեն պետք է 100 տոկոսը վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության գործընթացը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,– ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը կրկին անդարադարձավ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ֆինասների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերին և խափանման միջոց կալանքին։ Նա կրկին հայտարարեց, թե թերահավատ է նրա առողջական վիճակի հետ կապված խնդիրների հարցում ու հայտարարեց, թե Գագիկ Խաչատրյանը հիմա սիմուլյացիա է անում. երբ դատարանի հարց չլինի, կքայլի և կվազի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում
պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքում
օգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։