https://arm.sputniknews.ru/20260910/ukrainakan-zinuzhy-harvatsel-e-makhachkalaji-ev-svochii-navahangistnerin-kan-tuzhatsner-106654798.html
Ուկրաինական զինուժը հարվածել է Մախաչկալայի և Սոչիի նավահանգիստներին. կան տուժածներ
Ուկրաինական զինուժը հարվածել է Մախաչկալայի և Սոչիի նավահանգիստներին. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T09:19+0400
2026-09-10T09:19+0400
2026-09-10T09:21+0400
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
նավահանգիստ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106656687_0:0:1500:844_1920x0_80_0_0_6bd99fc406239e25908b1db53f9c9f48.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Սոչիի ափամերձ գոտում անանձնակազմ մոտորավանակների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ափամերձ գոտում։Բացի այդ, Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը։Անօդաչուների հարձակման վտանգի պատճառով Մախաչկալայի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակվել են թռիչքները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106656687_104:0:1308:903_1920x0_80_0_0_481bc94c47747da79e74308e2561059e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), նավահանգիստ, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), նավահանգիստ, պատերազմ
Ուկրաինական զինուժը հարվածել է Մախաչկալայի և Սոչիի նավահանգիստներին. կան տուժածներ
09:19 10.09.2026 (Թարմացված է: 09:21 10.09.2026) Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Սոչիի ափամերձ գոտում անանձնակազմ մոտորավանակների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ափամերձ գոտում։
Բացի այդ, Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը։
«ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Մախաչկալայի նավահանգստային ենթակառուցվածքներում և Գամզատ Ցադասի անվան Ավարի երաժշտադրամատիկական թատրոնում», – նշել է նա։
Անօդաչուների հարձակման վտանգի պատճառով Մախաչկալայի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակվել են թռիչքները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։