https://arm.sputniknews.ru/20260910/samvel-karapetjany-pashinjanic-hraparakajin-nervoghutjun-ev-3-mln-dram-e-pahanjum-106663365.html
Սամվել Կարապետյանը Փաշինյանից հրապարակային ներողություն և 3 մլն դրամ է պահանջում
Սամվել Կարապետյանը Փաշինյանից հրապարակային ներողություն և 3 մլն դրամ է պահանջում
Sputnik Արմենիա
Սա, ըստ էության, Կարապետյանի պատասխան հայցն է Նիկոլ Փաշինյանին։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T12:41+0400
2026-09-10T12:41+0400
2026-09-10T12:41+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
հայց
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105927560_0:0:1600:900_1920x0_80_0_0_ab6a8857f73b59fc493644353b9f04ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նոր հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և 3 մլն դրամ փոխհատուցում վճարել վիրավորանքի համար։Հայցը դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել դատավոր Տիգրան Գրիգորյանին։Կարապետյանը պահանջում է, որ Փաշինյանը մայիսի 29-ի հրապարակային ելույթի ժամանակ իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար ներողություն խնդրի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ տեսաձայնագրությամբ։Բացի 3 մլն դրամ փոխհատուցումից, Կարապետյանը պահանջում է Փաշինյանից բռնագանձել նաև պետական տուրքի և փաստաբանական ծառայությունների համար կատարված ծախսերը։Նշենք, որ հայցի առիթը Փաշինյանի՝ 2026թ․ մայիսի 29-ին հնչեցրած հայտարարությունն է, որով նա սպառնացել էր, որ դատարանում դեյուրե «սունկ է կերցնելու» Սամվել Կարապետյանին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մինչ այժմ Չինաստանը իր համար ասոցացվել է Մեծ Չինական պատի, Կոնֆուցիոսի, ինչպես նաև թղթի, վառոդի և մետաքսի ստեղծման հետ, հալուցինացիա առաջացնող սնկերի մասին առաջին անգամ լսել է «Կալուգացի Սամոյից» և նրա շրջապատից, քանի որ, նրանք տարբեր երկրներ այցելելիս առաջին հետաքրքրության օբյեկտը հալուցիանացիա առաջացնող սունկն է։ Սա, ըստ էության, Կարապետյանի պատասխան հայց է Նիկոլ Փաշինյանին։Հիշեցնենք, որ Կարապետյանի և Փաշինյանի միջև արդեն երկու դատական վեճ կա, սակայն դրանցում հայցվորը Փաշինյանն է։ Նա 2026 թվականին երկու հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ մայիսի 7-ին «հալյուցինացիաներ առաջացնող սնկերի» և մայիսի 25-ին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարությունների համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանը պահանջել է հրապարակային հերքում և 6-ական մլն դրամ փոխհատուցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105927560_200:0:1400:900_1920x0_80_0_0_0d82948a0a07906a207e28f7fa4cf0a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայց, դատ
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայց, դատ
Սամվել Կարապետյանը Փաշինյանից հրապարակային ներողություն և 3 մլն դրամ է պահանջում
Սա, ըստ էության, Կարապետյանի պատասխան հայցն է Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նոր հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և 3 մլն դրամ փոխհատուցում վճարել վիրավորանքի համար։
Հայցը դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Կարապետյանը պահանջում է, որ Փաշինյանը մայիսի 29-ի հրապարակային ելույթի ժամանակ իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար ներողություն խնդրի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ տեսաձայնագրությամբ։
Հայցի համաձայն՝ Փաշինյանը պետք է ընթերցի հետևյալ տեքստը․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»։
Բացի 3 մլն դրամ փոխհատուցումից, Կարապետյանը պահանջում է Փաշինյանից բռնագանձել նաև պետական տուրքի և փաստաբանական ծառայությունների համար կատարված ծախսերը։
Նշենք, որ հայցի առիթը Փաշինյանի՝ 2026թ․ մայիսի 29-ին հնչեցրած հայտարարությունն է, որով նա սպառնացել էր, որ դատարանում դեյուրե «սունկ է կերցնելու» Սամվել Կարապետյանին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մինչ այժմ Չինաստանը իր համար ասոցացվել է Մեծ Չինական պատի, Կոնֆուցիոսի, ինչպես նաև թղթի, վառոդի և մետաքսի ստեղծման հետ, հալուցինացիա առաջացնող սնկերի մասին առաջին անգամ լսել է «Կալուգացի Սամոյից» և նրա շրջապատից, քանի որ, նրանք տարբեր երկրներ այցելելիս առաջին հետաքրքրության օբյեկտը հալուցիանացիա առաջացնող սունկն է։
Սա, ըստ էության, Կարապետյանի պատասխան հայց է Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Կարապետյանի և Փաշինյանի միջև արդեն երկու դատական վեճ կա, սակայն դրանցում հայցվորը Փաշինյանն է։ Նա 2026 թվականին երկու հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ մայիսի 7-ին «հալյուցինացիաներ առաջացնող սնկերի» և մայիսի 25-ին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարությունների համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանը պահանջել է հրապարակային հերքում և 6-ական մլն դրամ փոխհատուցում։