https://arm.sputniknews.ru/20260910/navti-giny-majisi-22-ic-i-ver-arajin-angam-gerazancel-e-mek-bareli-dimac-102-dvolary-106667123.html
Նավթի գինը մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 102 դոլարը
Նավթի գինը մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 102 դոլարը
Sputnik Արմենիա
«Սև ոսկու» գինը բարձրանում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման և էներգակիրների մատակարարումների հետագա խափանումների հետ կապված վախերի ֆոնին։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T13:52+0400
2026-09-10T13:52+0400
2026-09-10T13:53+0400
նավթ
հորմուզի նեղուց
գներ
բորսա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100394136_0:0:3072:1728_1920x0_80_0_0_d5bb46b16e2ea32c65de88a0ec68f97e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Brent տեսակի նավթի գինը մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց ավելի քան 102 դոլար է կազմում՝ շարունակելով վերջին օրերի կտրուկ աճը։Շուկան ավելի ու ավելի խիստ է սկսել Պարսից ծոցից նավթի մատակարարման երկարատև խափանումների ռիսկը ներդնել գնանշումների մեջ։Երեկ Brent տեսակի նավթը թանկացել էր 3.4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 101.21 դոլարի՝ մայիսի վերջից ի վեր առաջին անգամ փակվելով աճուրդը 100 դոլարից բարձր ցուցանիշով։ Այսօր աճը շարունակվել է։Շուկայական ռիսկն ավելանում է լցանավերի և տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով։ Սա սպառնալիք է ստեղծում ոչ միայն ժամանակավոր խափանումների, այլև մատակարարումների ավելի երկարատև կրճատման համար։ Այս ֆոնին աճում է նաև ֆիզիկական նավթի գինը. Dated Brent տեսակի նավթի գինը սեպտեմբերի 3-ից պահպանվում է 100 դոլարից բարձր մակարդակում։ Սա ցույց է տալիս, որ թանկացումն ազդում է ոչ միայն բորսայական սպասումների, այլև մատակարարման իրական շուկայի վրա, գրում է НТВ–ն։
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100394136_300:0:3031:2048_1920x0_80_0_0_385b15e51a1a7b0e347c4e5c657ae323.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, հորմուզի նեղուց, գներ, բորսա
նավթ, հորմուզի նեղուց, գներ, բորսա
Նավթի գինը մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 102 դոլարը
13:52 10.09.2026 (Թարմացված է: 13:53 10.09.2026) «Սև ոսկու» գինը բարձրանում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման և էներգակիրների մատակարարումների հետագա խափանումների հետ կապված վախերի ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Brent տեսակի նավթի գինը մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց ավելի քան 102 դոլար է կազմում՝ շարունակելով վերջին օրերի կտրուկ աճը։
Շուկան ավելի ու ավելի խիստ է սկսել Պարսից ծոցից նավթի մատակարարման երկարատև խափանումների ռիսկը ներդնել գնանշումների մեջ։
Երեկ Brent տեսակի նավթը թանկացել էր 3.4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 101.21 դոլարի՝ մայիսի վերջից ի վեր առաջին անգամ փակվելով աճուրդը 100 դոլարից բարձր ցուցանիշով։ Այսօր աճը շարունակվել է։
Գլխավոր գործոն է շարունակում մնալ Հորմուզի նեղուցի (նավթի համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներից մեկը) շուրջ ստեղծված իրավիճակը։ Մինչև ներկայիս սրացումը, համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդն անցնում էր այս երթուղով։ Այժմ լցանավերի երթևեկությունը կտրուկ նվազել է. Kpler-ի գնահատմամբ՝ նեղուցով անցնում է օրական 2 մլն բարելից պակաս նավթ նախկին 8-9 մլնի համեմատ։
Շուկայական ռիսկն ավելանում է լցանավերի և տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով։ Սա սպառնալիք է ստեղծում ոչ միայն ժամանակավոր խափանումների, այլև մատակարարումների ավելի երկարատև կրճատման համար։ Այս ֆոնին աճում է նաև ֆիզիկական նավթի գինը. Dated Brent տեսակի նավթի գինը սեպտեմբերի 3-ից պահպանվում է 100 դոլարից բարձր մակարդակում։ Սա ցույց է տալիս, որ թանկացումն ազդում է ոչ միայն բորսայական սպասումների, այլև մատակարարման իրական շուկայի վրա, գրում է НТВ–ն։