https://arm.sputniknews.ru/20260910/nakhkin-bardzrastitshan-pashtvonjaneri--zenqery-havaqelu-vorvoshum-e-kajacvel-zhvoghvovurd-106654044.html
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զենքերը հավաքելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զենքերը հավաքելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T09:01+0400
2026-09-10T09:01+0400
2026-09-10T09:08+0400
զենք
պաշտոնյա
գագիկ խաչատրյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95509054_0:500:1200:1175_1920x0_80_0_0_774365ac455a7535d0c4a05bbe4a15e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի–Sputnik. Իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Թերթի տեղեկություններով՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։Նշվում է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիկ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95509054_0:387:1200:1287_1920x0_80_0_0_3e8130d11feaed764d78e0eeb399e3e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, պաշտոնյա, գագիկ խաչատրյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
զենք, պաշտոնյա, գագիկ խաչատրյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զենքերը հավաքելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
09:01 10.09.2026 (Թարմացված է: 09:08 10.09.2026) Թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի–Sputnik. Իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։
Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։
«Օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը»,–գրում է թերթը։
Նշվում է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիկ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները
հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։
Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է։