00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեծ պատերազմը` հանուն Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի, անխուսափելի է․ իսրայելցի քաղաքագետ

Բաժանորդագրվել
Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանների համար մեծ պատերազմն անխուսափելի է․ այսպիսի կարծիք է հայտնում քաղաքական գիտությունների դոկտոր Սայմոն Ցիպիսը (Իսրայել) Sputnik Արմենիայի եթերում՝ Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում։ Նրա խոսքով` պատերազմը եվրասիական մայրցամաքի՝ Ռուսաստանի և Պարսից ծոցի միջև ընկած հատված ո՛չ վաղն է գալու, ո՛չ էլ մեկ–երկու տարուց։ Այս հողերի համար կսկսեն պատերազմել 5-7 տարի հետո, և իրադարձությունների նման զարգացումից հիմա այլևս հնարավոր չէ խուսափել։

Աշխարհագրությունն ու կրոնը երկու գործոն են, որոնց պատճառով պատերազմն անպայման կգա այս տարածք

Աշխարհագրական գործոնի հարցում, ըստ քաղաքագետի, ամեն ինչ ավելի քան պարզ է, քանի որ այս տարածաշրջանները սեղմված են Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև։ Ավելին` հենց այս տարածքներով են անցնելու ամենաառանցքային, գլոբալ առևտրային ուղիները, իսկ Չինաստանը շատ լուրջ հավակնություններ և ծրագրեր ունի Միջին Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանների հետ։ Եվ այս հողերի համար շուտով սկսելու են լրջորեն պայքարել գլոբալ Արևելքն ու գլոբալ Արևմուտքը։
TRIPP–ը կարող է և՛ ՀՀ–ն, և՛ ողջ տարածաշրջանը դարձնել իրանական հրթիռների թիրախ. քաղաքագետ
«Կրոնական գործոնի մասին ստիպված ենք մի փոքր ավելի երկար և մանրամասն խոսել։ Չէ՞ որ խոսում ենք այն մասին, որ նշված տարածաշրջաններում հիմնականում բնակվում է իսլամ դավանող բնակչություն։ Իսկ վերջին տարիներին այս կրոնում բառացիորեն տեկտոնական տեղաշարժեր և փոփոխություններ են տեղի ունեցել։ Սկսած «Արաբական գարնանից» (որի ակունքները գնում են դեպի 2011 թվականը), երեք հիմնական ուղղությունները՝ շիականությունը, սունիականությունն և թյուրքականությունը, սկսել են պայքարել միմյանց դեմ առաջնորդության համար»–, բացատրում է Ցիպիսը։

Թուրքիան ագրեսիվ խաղացող է արևելյան ուղղությամբ՝ Անդրկովկասից մինչև Կենտրոնական Ասիա

Հենց թյուրքական բլոկն ունի ամենալուրջ հավակնությունները թե՛ Հարավային Կովկասի, թե՛ Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Քաղաքագետը վստահ է, որ իրադարձությունների նման զարգացմանը և Թուրքիայի ագրեսիվ վարքագծին կարող է խանգարել միայն մեկ բան՝ երկրում իշխանության անսպասելի փոփոխությունը։ Այդպիսի հեռանկար կարող է հրահրել Արևմուտքը, քանի որ շուտով այնտեղ ցանկություն է առաջանալու լցնել այն վակուումը, որը հիմա տեսնում ենք Մերձավոր Արևելքում։
Թուրքերը սեփական հավակնությունները, կոնկրետ նպատակներն ու ծրագրերն ունեն՝ կապված Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում տարածքների զավթման հետ։ Թուրքիան սիրիական տարածքում իր ռազմակայանները կառուցում է որպես հենակետեր, քանի որ գիտակցաբար բռնել է Իսրայելի հետ բացահայտ զինված բախման ուղին։ Էսկալացիան այս հատվածում դեռ ծայրահեղ վիճակի չի հասել, բայց Իսրայելն արդեն հարվածում է թուրքերի կառուցած բազաներին, անգարներին և օդանավակայաններին։ Այնպես որ, սրացումը մոտ է։

Իրանը ժամանակ է շահում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ավարտը դեռ հեռու է

Պարսից ծոցում էլ իրավիճակն ավելի լավ չէ։ Շիական բլոկը, որի առաջնորդը Իրանն է, արդեն ոչնչացրել է ԱՄՆ-ի շուրջ 200 ռազմական օբյեկտ, որոնցից ավելի քան մեկ տասնյակը լիարժեք ռազմակայաններ են։ Քաղաքագետի խոսքով՝ այսօր Իրանը առավելության է հասնում, քանի որ չի ոչնչացվել նրա միջուկային ծրագիրը, ռեժիմը մնացել է իշխանության ղեկին, իսկ ԱՄՆ-ն այդպես էլ չհամարձակվեց ցամաքային գործողություն սկսել և դուրս բերեց իր նավատորմը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա շատերն ասում էին, որ եթե Իրանում ցամաքային գործողություն սկսվի, ապա փախստականների ալիքը կհեղեղի ՀՀ-ն։ Դա տեղի չունեցավ, սակայն պետք է հասկանալ, որ պատերազմը դեռ հեռու է ավարտվելուց, թեև Իրանը ժամանակ շահեց․ ԱՄՆ-ն ու Իսրայելը դադար վերցրին երկու պետություններում ընտրությունների պատճառով։
«Առաքելությունն անիրագործելի է». փորձագետը՝ Երևանի արտաքին քաղաքականության մասին
Բայց Ցիպիսը Հարավային Կովկասին խորհուրդ չի տալիս թուլացնել զգոնությունը, քանի որ Իրանում իշխանությունը տապալելու հերթական փորձը ամենևին էլ սարերի հետևում չէ, նույնիսկ առանց ռազմական գործողությունների։

Պայքարող իսլամական բլոկները կարող են կտոր–կտոր անել թե՛ Անդրկովկասը, թե՛ Կենտրոնական Ասիան

Քաղաքագետը վստահ է, որ այս ֆոնին երեք իսլամական՝ շիական, սուննիական և թյուրքական բլոկների բախումը դառնում է անխուսափելի ամբողջ տարածքում, որն ընդգրկում է Հարավային Կովկասը և Միջին Ասիան։
«Այժմ դրանցից յուրաքանչյուրը ոչ պետական համակարգային կազմավորումներ է ստեղծում բոլոր երկրներում՝ սկսած Հայաստանից ու Վրաստանից` վերջացրած Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Ղրղզստանով։ Բացառություն չէ նույնիսկ Չեչնիան, որը գտնվում է Ռուսաստանի տարածքում»,-պնդում է քաղաքագետը։
Եվ ինչ-որ անհրաժեշտ պահի այդ համակարգային կազմավորումները (փորձագետը դրանք անվանում է հինգերորդ շարասյուն) կակտիվացնեն, որպեսզի պայթյունավտանգ իրավիճակ ստեղծեն այս տարածքի ամբողջ պարագծով և ներսից պայթեցնեն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները։ Արդյունքում այս տարածաշրջանների նկատմամբ վերահսկողություն կսահմանի նա, ով ավելի շատ ուժեր և ներուժ կունենա։ Այս պայքարում տարածաշրջանները բառացիորեն կտոր-կտոր են անելու։
Իրանը պետք է դիմանա մինչև աշուն և հիշի Իսրայել–Ադրբեջան կապի մասին․ Ռոժին
Ինչ վերաբերում է արտաքին խաղացողներին, ապա, քաղաքագետի կարծիքով, այս հարցում ամեն ինչ ավելի քան բարդ է։ Գործընթացում ակտիվորեն ներգրավված է Չինաստանը, որին նոր աշխարհակարգում անհրաժեշտ են լինելու առևտրային ուղիներ։ Ե՛վ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն այս առումով հավակնություններ, ծրագրեր և մտադրություններ ունեն։ Ռուսաստանի ձեռքերն այժմ կապված են ուկրաինական ճգնաժամով, նա շատ ռազմական, տնտեսական և հետախուզական ռեսուրսներ է ուղղում այնտեղ։ Եթե ուկրաինական ճգնաժամը ժամանակի ընթացքում հանդարտվի, չվերածվի Ռուսաստանի պատերազմի ամբողջ ՆԱՏՕ-ի հետ, ապա բոլորի կողմից բոլորի վրա ուժային ճնշման փորձերը շատ արագ կտեղափոխվեն հենց Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, և դրան, փորձագետի խոսքով, պետք է պատրաստ լինել։
Լրահոս
0