https://arm.sputniknews.ru/20260910/irani-agnn-herqel-e-emeni-gvortserin-mijamtelu-masin-amn-petqartughari-meghadranqnery-106663510.html
Իրանի ԱԳՆ–ն հերքել է Եմենի գործերին միջամտելու մասին ԱՄՆ պետքարտուղարի մեղադրանքները
Իրանի ԱԳՆ–ն հերքել է Եմենի գործերին միջամտելու մասին ԱՄՆ պետքարտուղարի մեղադրանքները
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը լրագրողներին հայտնել է, որ հութիները Իրանի գործակալներ են։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T12:44+0400
2026-09-10T12:44+0400
2026-09-10T12:45+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսմայիլ բաղայի
եմեն
հութի
ամն
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններն այն մասին, թե իբր Թեհրանը միջամտել է Եմենի գործերին։«Մարկո Ռուբիոյի ստերը չեն կարող փոխարինել իրականությանը», – գրել է դիվանագետը X սոցցանցում։Բաղային ընդգծել է, որ «Անսար Ալլահ» շարժումը անկախ խաղացող է, որը ինքնուրույն է որոշումներ կայացնում և չի ենթարկվում որևէ մեկի հրամաններին։Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման իրական պատճառները պետք է փնտրել ԱՄՆ–ի ռազմական միջամտությունների և նրա գերիշխանության քաղաքականության մեջ։Բաղային նաև ընդգծել է, որ Եմենում հակամարտության կարգավորումն անհնար է ուժային ճնշման միջոցով։Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ հութիները Իրանի գործակալներ են. «Կարծում եմ, որ որոշ իրադարձությունների հետևում ակնհայտորեն Իրանի ազդեցությունն է կանգնած։ ԱՄՆ–ն շատ ամուր պաշտպանական կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք այդ իրադարձություններին։ Արդեն որոշակի ժամանակ է, որ դա շարունակվում է»։
իրանի իսլամական հանրապետություն
եմեն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի, եմեն, հութի, ամն, մարկո ռուբիո
իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի, եմեն, հութի, ամն, մարկո ռուբիո
Իրանի ԱԳՆ–ն հերքել է Եմենի գործերին միջամտելու մասին ԱՄՆ պետքարտուղարի մեղադրանքները
12:44 10.09.2026 (Թարմացված է: 12:45 10.09.2026) ԱՄՆ պետքարտուղարը լրագրողներին հայտնել է, որ հութիները Իրանի գործակալներ են։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններն այն մասին, թե իբր Թեհրանը միջամտել է Եմենի գործերին։
«Մարկո Ռուբիոյի ստերը չեն կարող փոխարինել իրականությանը», – գրել է դիվանագետը X սոցցանցում։
Բաղային ընդգծել է, որ «Անսար Ալլահ» շարժումը անկախ խաղացող է, որը ինքնուրույն է որոշումներ կայացնում և չի ենթարկվում որևէ մեկի հրամաններին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման իրական պատճառները պետք է փնտրել ԱՄՆ–ի ռազմական միջամտությունների և նրա գերիշխանության քաղաքականության մեջ։
«Եթե Վաշինգտոնը իսկապես ձգտեր խաղաղություն հաստատելուն, ապա մի պարզ քայլ կաներ՝ կդադարեցներ իր չարամիտ գործողությունները և ապակառուցողական միջամտությունը մեր տարածաշրջանի գործերին», – հավելել է նա։
Բաղային նաև ընդգծել է, որ Եմենում հակամարտության կարգավորումն անհնար է ուժային ճնշման միջոցով։
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ հութիները Իրանի գործակալներ են. «Կարծում եմ, որ որոշ իրադարձությունների հետևում ակնհայտորեն Իրանի ազդեցությունն է կանգնած։ ԱՄՆ–ն շատ ամուր պաշտպանական կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք այդ իրադարձություններին։ Արդեն որոշակի ժամանակ է, որ դա շարունակվում է»։