https://arm.sputniknews.ru/20260910/belarusakan-gvortsarany-hhi-gvortsynkervoj-het-2026in-erevani-shenqerum-kpvokharini-300-verelak-106559132.html
Բելառուսական գործարանը ՀՀ–ի գործընկերոջ հետ 2026–ին Երևանի շենքերում կփոխարինի 300 վերելակ
Բելառուսական գործարանը ՀՀ–ի գործընկերոջ հետ 2026–ին Երևանի շենքերում կփոխարինի 300 վերելակ
Sputnik Արմենիա
Որպես մատակարար կրկին հանդես է գալիս բելառուսական «Մոգիլևլիֆտմաշ» գործարանը, իսկ տեղում հավաքումն իրականացնում է նրա հայաստանյան գործընկեր «Ռաֆէլգրիգ»... 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T08:55+0400
2026-09-10T08:55+0400
2026-09-10T08:55+0400
վերելակ
երևան
բելառուս
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50355821_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f837e156bdf4f907abe917c20d1037d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի–Sputnik. 2026 թվականի ընթացքում Երևանի բազմահարկ շենքերում կփոխարինվի շուրջ 300 վերելակ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Ռաֆէլգրիգ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Ավետյանը օրերս Երևանում կայացած «Armenia Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ։Հայաստանյան ընկերությունը հանդես է գալիս որպես վերելակների տեղադրման կապալառու՝ ըստ բելառուսական «Մոգիլևլիֆտմաշ» գործարանի հետ կնքված համաձայնագրի, որի տաղավարը ներկայացված էր ցուցահանդեսում:Մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը սկսել էր փուլ առ փուլ փոխարինել մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի վերելակները, քանի որ դրանք միջինում 40-50 տարեկան էին: Մրցույթների մի քանի փուլերի արդյունքում մատակարար ընտրվեց Մոգիլևի գործարանը, իսկ կապալառու՝ նրա հայաստանյան գործընկերը։ Ավետյանի խոսքով` բելառուսական մոդելները մի քանի անգամ էժան են եվրոպականից ու համապատասխանում են խորհրդային նախագծերի բազմահարկ բնակելի շենքերի համար նախատեսված շինարարական նորմերին:ԱԺ–ում նոր վերելակ կտեղադրվի միջանցքներում կուտակումներից խուսափելու համար«Երևանի քաղաքապետարանի հետ ծրագիրը բավական ընդգրկուն է։ Բացի այդ, մենք սկսել ենք փոխարինել վերելակները նաև Հայաստանի այլ քաղաքներում»,- հավելեց Ավետյանը։Նա նշեց, որ հավաքման վայրերում աշխատում են հայաստանցի մոնտաժողները, որոնցից շատերը հայրենիք են վերադարձել արտերկրից։ Նրանց ճնշող մեծամասնությունը միջին տարիքի մարդիկ են, այսինքն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, ԽՍՀՄ փլուզումից հետո այդ մասնագիտության գծով սերնդափոխություն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։Նշենք, որ վերելակների խոշոր հանգուցային հավաքումն իրականացվում է Բելառուսում, իսկ «Ռաֆէլգրիգ» ընկերության մասնագետները հավաքում են վերելակների հորանների մետաղական կարկասները և որոշ դետալներ:Վերելակները միացնելու համար ձեռք են բերվում նաև Հայաստանում արտադրված էլեկտրական մալուխներ։Երևանում սկսվել են 500 վերելակի նորացման աշխատանքները
երևան
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50355821_251:0:1691:1080_1920x0_80_0_0_ac3cea2f032fee2f3854fea7b6bc82fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերելակ, երևան, բելառուս, երևանի քաղաքապետարան
վերելակ, երևան, բելառուս, երևանի քաղաքապետարան
Բելառուսական գործարանը ՀՀ–ի գործընկերոջ հետ 2026–ին Երևանի շենքերում կփոխարինի 300 վերելակ
Որպես մատակարար կրկին հանդես է գալիս բելառուսական «Մոգիլևլիֆտմաշ» գործարանը, իսկ տեղում հավաքումն իրականացնում է նրա հայաստանյան գործընկեր «Ռաֆէլգրիգ» ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի–Sputnik. 2026 թվականի ընթացքում Երևանի բազմահարկ շենքերում կփոխարինվի շուրջ 300 վերելակ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց «Ռաֆէլգրիգ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Ավետյանը օրերս Երևանում կայացած «Armenia Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ։
Հայաստանյան ընկերությունը հանդես է գալիս որպես վերելակների տեղադրման կապալառու՝ ըստ բելառուսական «Մոգիլևլիֆտմաշ» գործարանի հետ կնքված համաձայնագրի, որի տաղավարը ներկայացված էր ցուցահանդեսում:
Մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը սկսել էր փուլ առ փուլ փոխարինել մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի վերելակները, քանի որ դրանք միջինում 40-50 տարեկան էին: Մրցույթների մի քանի փուլերի արդյունքում մատակարար ընտրվեց Մոգիլևի գործարանը, իսկ կապալառու՝ նրա հայաստանյան գործընկերը։ Ավետյանի խոսքով` բելառուսական մոդելները մի քանի անգամ էժան են եվրոպականից ու համապատասխանում են խորհրդային նախագծերի բազմահարկ բնակելի շենքերի համար նախատեսված շինարարական նորմերին:
«Երևանի քաղաքապետարանի հետ ծրագիրը բավական ընդգրկուն է։ Բացի այդ, մենք սկսել ենք փոխարինել վերելակները նաև Հայաստանի այլ քաղաքներում»,- հավելեց Ավետյանը։
Նա նշեց, որ հավաքման վայրերում աշխատում են հայաստանցի մոնտաժողները, որոնցից շատերը հայրենիք են վերադարձել արտերկրից։ Նրանց ճնշող մեծամասնությունը միջին տարիքի մարդիկ են, այսինքն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, ԽՍՀՄ փլուզումից հետո այդ մասնագիտության գծով սերնդափոխություն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։
«Մեր մոնտաժողներից շատերը, ինչպես նշեցի, երկիր են վերադարձել արտերկրից, այսինքն՝ հայրենիքում կիրառում են այնտեղ ստացած փորձը։ Որքան էլ լավ է ունենալ տեսական գիտելիքներ, բայց փորձը, ինչպես հասկանում եք, այսպիսի բարդ մասնագիտության համար խիստ կարևոր է», - նշում է Ավետյանը։
Նշենք, որ վերելակների խոշոր հանգուցային հավաքումն իրականացվում է Բելառուսում, իսկ «Ռաֆէլգրիգ» ընկերության մասնագետները հավաքում են վերելակների հորանների մետաղական կարկասները և որոշ դետալներ:
Վերելակները միացնելու համար ձեռք են բերվում նաև Հայաստանում արտադրված էլեկտրական մալուխներ։