«Բաց տեքստով». առանց վիզայի Եվրոպա․ խոստո՞ւմ, թե՞ հեռանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար կարևոր է, բայց 2029 թվականն այսօր դեռ քաղաքական նպատակ է, ոչ թե Եվրոպայի կողմից տրված երաշխիք։
Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի թեման իշխանության կարևոր նախընտրական ուղերձներից մեկն էր։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր գործընթացը կարճ ժամկետներում՝ 2028-ին ավարտելու մասին, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարեց, որ Հայաստանի նպատակն է 2029 թվականից ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնել։
«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։
Եվրոպայից ավելի զգույշ են խոսում։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինիոն օրերս հայտարարել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք 2029-ին Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ։ Այսինքն՝ Երևանը ժամկետ է նշում, իսկ Բրյուսելը չի հաստատում։ Հենց այստեղ էլ հարցեր են առաջանում։

«Կա նաև հարցի մյուս կողմը։ Առանց վիզայի ռեժիմը, իհարկե, լավ հնարավորություն է Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց առանց վիզայի Եվրոպան դեռ չի նշանակում մատչելի Եվրոպա։ Հայաստանի բնակչության զգալի մասի համար եվրոպական ճանապարհորդությունը վիզայի պատճառով չէ, որ դժվար հասանելի է։ Հետևաբար պետք է տարբերել երկու բան․ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար կարևոր գործընթաց է, բայց 2029 թվականն այսօր դեռ քաղաքական նպատակ է, ոչ թե Եվրոպայի կողմից տրված երաշխիք. հատկապես ընտրություններից հետո արդեն կարևոր է հասկանալ՝ խոստումը որքանո՛վ է մոտ իրականություն դառնալուն»,-նշում է Ղուկասյանը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։