https://arm.sputniknews.ru/20260910/azgajin-filharmvonik-nvagakhumbn--azdararum-e-101-rd-hamergashrjani-meknarki-masin-106663849.html
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարում է 101-րդ համերգաշրջանի մեկնարկի մասին
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարում է 101-րդ համերգաշրջանի մեկնարկի մասին
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում տեղի կունենա «Սպարտակ» բալետի իմերսիվ սինեմատիկ շոուի համաշխարհային պրեմիերան։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T14:00+0400
2026-09-10T14:00+0400
2026-09-10T14:03+0400
արամ խաչատրյան
ֆիլհարմոնիկ նվագախումբ
համերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106667851_0:0:1280:720_1920x0_80_0_0_81b59aa78d17eb93a476247c54e07e07.jpg
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարում է իր 101-րդ համերգաշրջանի մեկնարկը՝ նորարարություններով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի PR մենեջեր Աստղիկ Դալլաքյանի խոսքով՝ նվագախումբը դարից ավելի խոսում է միջազգային լեզվով։ Սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում՝ «Khachaturian Rooftop» բացօթյա մշակութային հարթակում, տեղի կունենա «Սպարտակ» բալետի իմերսիվ սինեմատիկ շոուի համաշխարհային պրեմիերան։Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչող կենդանի երաժշտությանը համահունչ՝ մեծ էկրանին կցուցադրվի պատմական բլոկբաստեր-ֆիլմ։ Նախագիծն իրականացրել է «JanAI Studio»-ն՝ ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի գլխավորությամբ, որտեղ արհեստական բանականությունը ծառայել է որպես գործիք՝ կարճ ժամանակում բարձրարժեք վիզուալ պատկեր ստանալու համար։101-րդ համերգաշրջանի կարևորագույն իրադարձություններից է նաև սեպտեմբերի 18-ին մեկնարկող Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված Հայաստանի Անկախության 35-ամյակին։ Բացման համերգը կղեկավարի Կիրիլ Կարաբիցը (Մեծ Բրիտանիա/Ուկրաինա)՝ ներկայացնելով Տերտերյանի, Սիբելիուսի և Ռավելի ստեղծագործությունները, իսկ որպես մենակատար ելույթ կունենա ֆրանսիացի անվանի դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեն։ Փառատոնի շրջանակում հանդես կգան նաև վենեսուելացի շեփորահար Պաչո Ֆլորեսը, տենոր Մուլեն Պենեբադը, իսկ նոյեմբերի 18-ին փառատոնը կեզրափակվի լեգենդար դաշնակահար Գրիգորի Սոկոլովի մենահամերգով։Անդրադառնալով ժամանակակից հանդիսատեսին ներգրավելու մարտահրավերներին՝ PR մենեջերը նշեց, որ թվային դարաշրջանում, երբ ժամանցի ընտրությունը հսկայական է, կենդանի կատարումն անփոխարինելի է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106667851_228:0:1188:720_1920x0_80_0_0_aa49a522adbd57e52771b3aabb77b23d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ խաչատրյան, ֆիլհարմոնիկ նվագախումբ, համերգ, видео
արամ խաչատրյան, ֆիլհարմոնիկ նվագախումբ, համերգ, видео
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարում է 101-րդ համերգաշրջանի մեկնարկի մասին
14:00 10.09.2026 (Թարմացված է: 14:03 10.09.2026) Սեպտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում տեղի կունենա «Սպարտակ» բալետի իմերսիվ սինեմատիկ շոուի համաշխարհային պրեմիերան։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարում է իր 101-րդ համերգաշրջանի մեկնարկը՝ նորարարություններով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի PR մենեջեր Աստղիկ Դալլաքյանի խոսքով՝ նվագախումբը դարից ավելի խոսում է միջազգային լեզվով։
Սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում՝ «Khachaturian Rooftop» բացօթյա մշակութային հարթակում, տեղի կունենա «Սպարտակ» բալետի իմերսիվ սինեմատիկ շոուի համաշխարհային պրեմիերան։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչող կենդանի երաժշտությանը համահունչ՝ մեծ էկրանին կցուցադրվի պատմական բլոկբաստեր-ֆիլմ։ Նախագիծն իրականացրել է «JanAI Studio»-ն՝ ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի գլխավորությամբ, որտեղ արհեստական բանականությունը ծառայել է որպես գործիք՝ կարճ ժամանակում բարձրարժեք վիզուալ պատկեր ստանալու համար։
«Կադրը համեստորեն ուղեկցում է երաժշտությանը, և գլխավոր դերում մնում է Խաչատրյանի հանճարեղ երաժշտությունը»,- ընդգծում է Աստղիկ Դալլաքյանը։
101-րդ համերգաշրջանի կարևորագույն իրադարձություններից է նաև սեպտեմբերի 18-ին մեկնարկող Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված Հայաստանի Անկախության 35-ամյակին։ Բացման համերգը կղեկավարի Կիրիլ Կարաբիցը (Մեծ Բրիտանիա/Ուկրաինա)՝ ներկայացնելով Տերտերյանի, Սիբելիուսի և Ռավելի ստեղծագործությունները, իսկ որպես մենակատար ելույթ կունենա ֆրանսիացի անվանի դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեն։ Փառատոնի շրջանակում հանդես կգան նաև վենեսուելացի շեփորահար Պաչո Ֆլորեսը, տենոր Մուլեն Պենեբադը, իսկ նոյեմբերի 18-ին փառատոնը կեզրափակվի լեգենդար դաշնակահար Գրիգորի Սոկոլովի մենահամերգով։
Անդրադառնալով ժամանակակից հանդիսատեսին ներգրավելու մարտահրավերներին՝ PR մենեջերը նշեց, որ թվային դարաշրջանում, երբ ժամանցի ընտրությունը հսկայական է, կենդանի կատարումն անփոխարինելի է։