https://arm.sputniknews.ru/20260910/gvorisi-yntrutjunnerum-qpi-teknatsun-klini-arush-arushanjany-106686078.html
Գորիսի ընտրություններում ՔՊ–ի թեկնածուն կլինի Առուշ Առուշանյանը
Գորիսի ընտրություններում ՔՊ–ի թեկնածուն կլինի Առուշ Առուշանյանը
Sputnik Արմենիա
Առուշանյանը շեշտեց, որ հիմա ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունեն։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T18:57+0400
2026-09-10T18:57+0400
2026-09-10T19:39+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
առուշ առուշանյան
գորիս
համայնքի ղեկավար
ընտրություններ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599092_0:33:1600:933_1920x0_80_0_0_39465540039d51aecdbeee2abb8771a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Գորիսում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու է Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Առուշանյանը։Նա շեշտեց, որ հիմա ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունեն։Հիշեցնենք, որ 2021 թվականին Գորիսի ընտրություններում Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի թեկնածուն էր։ Ընտրություններից առաջ Առուշանյանի դեմ քրեական գործ հարուցվեց «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրյալ կաշառք բաժանելու հատկանիշներով։ Ընդ որում՝ որպես ենթադրյալ ընտրակաշառք նշվում էր համայնքի բնակիչներին տրված սոցիալական օգնությունը։2021 թվականի հուլիսի 16-ին նա կալանավորվեց։ Այս քրեական գործին միացվել էր մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։2022 թվականի մարտի 28-ին նա ազատ արձակվեց։ Դատարանը որոշեց, սակայն, որ Առուշանյանը 5 տարի ժամկետով զրկվում է ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։2024 թվականին Առուշանյանի դեմ նոր քրեական գործ հարուցվեց, որի շրջանակում նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինքնիրավչության, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։Ինքը՝ Առուշանյանը, հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:Առուշանյանի պատժի հարցն անցավ մի քանի ատյաններով, և ի վերջո Վերաքննիչ դատարանը 2026–ի հուլիսի 30–ին որոշեց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599092_117:0:1537:1065_1920x0_80_0_0_0c012ee0e4603eb6361f8e9f60948b96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), առուշ առուշանյան, գորիս, համայնքի ղեկավար, ընտրություններ, տիմ ընտրություններ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), առուշ առուշանյան, գորիս, համայնքի ղեկավար, ընտրություններ, տիմ ընտրություններ
Գորիսի ընտրություններում ՔՊ–ի թեկնածուն կլինի Առուշ Առուշանյանը
18:57 10.09.2026 (Թարմացված է: 19:39 10.09.2026) Առուշանյանը շեշտեց, որ հիմա ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Գորիսում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու է Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Առուշանյանը։
««Բիզնես» կուսակցությունը ՔՊ–ի հետ դաշինքով է գնում ընտրություններին»,– ասաց Առուշանյանը։
Նա շեշտեց, որ հիմա ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունեն։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Գորիսի ընտրություններում Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի թեկնածուն էր։ Ընտրություններից առաջ Առուշանյանի դեմ քրեական գործ հարուցվեց «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրյալ կաշառք բաժանելու հատկանիշներով։ Ընդ որում՝ որպես ենթադրյալ ընտրակաշառք նշվում էր համայնքի բնակիչներին տրված սոցիալական օգնությունը։
2021 թվականի հուլիսի 16-ին նա
կալանավորվեց։ Այս քրեական գործին միացվել էր մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
2022 թվականի մարտի 28-ին
նա ազատ արձակվեց։ Դատարանը որոշեց, սակայն, որ Առուշանյանը 5 տարի ժամկետով զրկվում է ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
2024 թվականին Առուշանյանի դեմ նոր
քրեական գործ հարուցվեց, որի շրջանակում նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինքնիրավչության, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։
Ինքը՝ Առուշանյանը,
հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:
Առուշանյանի պատժի հարցն անցավ մի քանի ատյաններով, և ի վերջո Վերաքննիչ դատարանը 2026–ի հուլիսի 30–ին որոշեց, որ Գորիսի համայնքապետ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։