https://arm.sputniknews.ru/20260909/zakharvovan-patmel-e-verin-larsy-grvohatsneri-nkatmamb-agn-i-verabermunqi-masin-106633393.html
Զախարովան պատմել է Վերին Լարսը «գրոհածների» նկատմամբ ԱԳՆ-ի վերաբերմունքի մասին
Զախարովան պատմել է Վերին Լարսը «գրոհածների» նկատմամբ ԱԳՆ-ի վերաբերմունքի մասին
Sputnik Արմենիա
2022 թվականից հետո Ռուսաստանը լքածներից շատերն այժմ ցանկություն են հայտնում վերադառնալ հայրենիք։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T16:48+0400
2026-09-09T16:48+0400
2026-09-09T16:48+0400
մարիա զախարովա
վերին լարս
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106326823_0:0:2985:1680_1920x0_80_0_0_5f44b69489b1ed938efd5b5c59d72da5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն ռազմական հատուկ գործողության սկզբից Վերին Լարսը և այլ անցակետեր «գրոհած», իսկ այժմ վերադառնալ ցանկացող անձանց վերաբերվում է, ինչպես է իր քաղաքացիներին, որոնք խաբվել են և տրվել խուճապի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադառնալ ցանկացողների թվում կան նաև նրանք, որոնք խախտել են ՌԴ օրենքները: Նրա խոսքով, նման դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում։Խոսելով այն մարդկանց մասին, որոնք լքել են Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության սկզբնական շրջանում, իսկ հետո զղջացել իրենց որոշման համար և ցանկացել վերադառնալ, Զախարովան հիշել է անառակ որդու մասին աստվածաշնչյան առակը:Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազն ու Թբիլիսին կապում է «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Ներկայում այն միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, իսկ ապա՝ Հայաստանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106326823_161:0:2892:2048_1920x0_80_0_0_6c02a179bd1ae3b3fe79f9163237eaee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, վերին լարս, ռազմական հատուկ գործողություն
մարիա զախարովա, վերին լարս, ռազմական հատուկ գործողություն
Զախարովան պատմել է Վերին Լարսը «գրոհածների» նկատմամբ ԱԳՆ-ի վերաբերմունքի մասին
2022 թվականից հետո Ռուսաստանը լքածներից շատերն այժմ ցանկություն են հայտնում վերադառնալ հայրենիք։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն ռազմական հատուկ գործողության սկզբից Վերին Լարսը և այլ անցակետեր «գրոհած», իսկ այժմ վերադառնալ ցանկացող անձանց վերաբերվում է, ինչպես է իր քաղաքացիներին, որոնք խաբվել են և տրվել խուճապի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչպես ենք մենք վերաբերվում որպես գերատեսչություն՝ որպես մեր երկրի քաղաքացիների, որոնցից ոմանք խուճապի են մատնվել, մյուսները, գուցե, իսկապես խաբվել են, գայթակղվել», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում այն ռուսաստանցիներին, որոնք «գրոհել են Վերին Լարսը և այլ անցակետեր, իսկ հիմա ցանկանում են վերադառնալ»։
Զախարովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադառնալ ցանկացողների թվում կան նաև նրանք, որոնք խախտել են ՌԴ օրենքները: Նրա խոսքով, նման դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում։
Խոսելով այն մարդկանց մասին, որոնք լքել են Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության սկզբնական շրջանում, իսկ հետո զղջացել իրենց որոշման համար և ցանկացել վերադառնալ, Զախարովան հիշել է անառակ որդու մասին աստվածաշնչյան առակը:
«(Եթե նրանք վերադառնում են - խմբ.) ապաշխարությամբ, զղջումով, առանց ագրեսիայի, հասկանալով, որ սխալ են եղել՝ ապա դա ընդունելի է», - ամփոփել է Զախարովան:
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազն ու Թբիլիսին կապում է «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Ներկայում այն միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, իսկ ապա՝ Հայաստանի հետ։