https://arm.sputniknews.ru/20260909/tariner-araj-varelu-iravunqic-zrkvats-varvordnery-azh-um-en-inch-en-qnnarkelu-106622711.html
Տարիներ առաջ վարելու իրավունքից զրկված վարորդները ԱԺ-ում են․ ինչ են քննարկելու
Տարիներ առաջ վարելու իրավունքից զրկված վարորդները ԱԺ-ում են․ ինչ են քննարկելու
Sputnik Արմենիա
Վարորդները մի քանի պահանջ ունեն ու փորձելու են դրանք ներկայացնել խորհրդարանի պաշտոնյաներից մեկին։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T12:14+0400
2026-09-09T12:14+0400
2026-09-09T13:10+0400
աժ (ազգային ժողով)
վարորդ
վարորդական իրավունք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106622535_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0f84c7b7c306fab145366e06592f0a57.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ առաջ խախտումներ կատարելու համար վարելու իրավունքից զրկված վարորդները, ըստ նախնական պայմանավորվածության, եկել են ԱԺ՝ հանդիպելու որևէ պատասխանատու անձի հետ, որպեսզի համաներմամբ իրենց իրավունքներն էլ վերականգնվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։ Նշենք, որ մինչ այս մի շարք վարորդներ, որոնք խմածության պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից, բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության դիմաց։ Պահանջում էին առանց քննություն հանձնելու վերականգնել իրենց վկայականները։ Ի վերջո, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանրապետության հրապարակում հանդիպեց ու հայտարարեց, որ վարելու իրավունքները կվերականգնվեն առանց քննության, միայն տույժ վճարելով։ Միևնույն ժամանակ պնդեց՝ հաջորդ դեպքերում պարտադիր կլինի քննություն հանձնելը։Վարորդներին ասվել է, որ հանդիպումը կկայանա կա՛մ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, կա՛մ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հետ։Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ քննությունը մի փոքր հեշտացրել են, բայց միևնույնն է` բարդություններ կան։ Չեն հասկանում, թե ինչու պետք է «D» կարգ ունեցող և թեթև մարդատար մեքենա վարող անձը պատասխանի «B», «C» կամ այլ կարգի համար նախատեսված հարցերին։ Նրանք վստահեցրին՝ դիմել են տարբեր կառույցների՝ դատախազություն, ոստիկանություն, այժմ էլ խորհրդարան են դիմում։Այս պահին վարորդներն ԱԺ-ում են, բայց հայտնի չէ, թե ում հետ են հանդիպում։ Թույլատրել են միայն 6 անձի մուտք գործել ու ներկայացնել բոլորի բարձրացրած խնդիրները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106622535_0:0:1440:1080_1920x0_80_0_0_4d85445ee6b4477feb020c8669224afc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), վարորդ, վարորդական իրավունք, видео
աժ (ազգային ժողով), վարորդ, վարորդական իրավունք, видео
Տարիներ առաջ վարելու իրավունքից զրկված վարորդները ԱԺ-ում են․ ինչ են քննարկելու
12:14 09.09.2026 (Թարմացված է: 13:10 09.09.2026) Վարորդները մի քանի պահանջ ունեն ու փորձելու են դրանք ներկայացնել խորհրդարանի պաշտոնյաներից մեկին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ առաջ խախտումներ կատարելու համար վարելու իրավունքից զրկված վարորդները, ըստ նախնական պայմանավորվածության, եկել են ԱԺ՝ հանդիպելու որևէ պատասխանատու անձի հետ, որպեսզի համաներմամբ իրենց իրավունքներն էլ վերականգնվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Նշենք, որ մինչ այս մի շարք վարորդներ, որոնք խմածության պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից, բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության դիմաց։ Պահանջում էին առանց քննություն հանձնելու վերականգնել իրենց վկայականները։ Ի վերջո, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանրապետության հրապարակում հանդիպեց ու հայտարարեց, որ վարելու իրավունքները կվերականգնվեն առանց քննության, միայն տույժ վճարելով։ Միևնույն ժամանակ պնդեց՝ հաջորդ դեպքերում պարտադիր կլինի քննություն հանձնելը։
Վարորդներին ասվել է, որ հանդիպումը կկայանա կա՛մ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, կա՛մ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հետ։
«Հիմա, եթե համաներում են անում, թող բոլորի համար անեն։ Ես էն ժամանակ ոչ մի ավարիա չեմ ունեցել, կամերաները դրած էր, չգիտեմ քանի հատ խախտում եմ արել ու պարզվել ա, որ պրավայից զրկվել եմ։ 2018 թվականին եմ զրկվել, բայց դրա մասին իմացել եմ 2022 թվականին, երբ ժամկետը լրանում էր վկայականիս, ու ՄՌՈւ-ում ասացին ինձ այդ մասին»,- ասաց վարորդը, որը նախկինում տաքսի է քշել։
Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ քննությունը մի փոքր հեշտացրել են, բայց միևնույնն է` բարդություններ կան։ Չեն հասկանում, թե ինչու պետք է «D» կարգ ունեցող և թեթև մարդատար մեքենա վարող անձը պատասխանի «B», «C» կամ այլ կարգի համար նախատեսված հարցերին։
Նրանք վստահեցրին՝ դիմել են տարբեր կառույցների՝ դատախազություն, ոստիկանություն, այժմ էլ խորհրդարան են դիմում։
Այս պահին վարորդներն ԱԺ-ում են, բայց հայտնի չէ, թե ում հետ են հանդիպում։ Թույլատրել են միայն 6 անձի մուտք գործել ու ներկայացնել բոլորի բարձրացրած խնդիրները։